«Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյան բժշկական կենտրոնից» ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ հետին պատի կտրած-ծակած թափանցող վերքեր, պնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Կոտայք գյուղի 20-ամյա բնակիչը:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 25-ամյա բնակիչը գնացել է Կոտայք գյուղի բնակչի տուն, որը զբաղվում է ավտոմեքենայի շարժիչի վերանորոգմամբ, հանդիպելով նրան ու վերջինիս 20-ամա որդուն՝ վիճաբանել է նրանց հետ իր ավտոմեքենան պատշաճ չվերանորոգելու հարցի շուրջ, սակայն հարևանների միջամտության արդյունքում երիտասարդը հեռացել է՝ խոստանալով վերադառնալ:
Մոտ 30 րոպե անց վերջինս հոր, մոր և ևս մի քանի անձանց հետ վերադարձել է նշված տուն, որտեղ վերջիններս վիճաբանել են տանտիրոջ և նրա որդու, ինչպես նաև հարևանությամբ գտնվող անձանց հետ: Վիճաբանության ժամանակ 25-ամյա երիտասարդի հայրը փայտե մահակով հարվածներ է հասցրել Կոտայք գյուղի բնակչի ընտանիքի անդամներից մեկի մարմնի տարբեր մասերին, իսկ 25-ամյա երիտասարդը, անտեսելով դեպքի վայրում հավաքված անձանց ներկայությունը, իր մոտ ապօրինի կերպով պահվող, 5.45մմ տրամաչափի ինքնաձիգից կրակոցներ է արձակել, որի ընթացքում սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ հարվածներ է հասցվել 20-ամյա երիտասարդի կենսական կարևոր օրգանի՝ կրծքավանդակի ձախ հետին հատվածին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Դեպքի առթիվ 2021թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նույն օրը՝ ժամը 05:11-ին, 25-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին, ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող «ԱԿ» տեսակի ինքնաձիգը՝ 4 փամփուշտով, ինչպես նաև՝ տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Վերջինս ձերբակալվել է և հարցաքննվել: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
15:02
09:24 27.08.26
09:42 27.08.26
11:02 27.08.26
12:13 27.08.26
11:14 27.08.26
11:25 27.08.26
09:06 27.08.26
10:04 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02