ARM | RUS |

ՏԻՄ-երում իշխանություն ունենալու իրենց շանսը համամասնական ընտրակարգն է, դրա համար էլ խոշորացում են սկսում. Կյուրեղյան

09.09.21 | 22:46

Կառավարությունը հասկացավ, որ ՏԻՄ-երում իշխանություն ձեռք բերելու համար իրենց միակ շանսը համամասնական ընտրակարգն է եւ լայն թափով առաջ է տանում խոշորացման գործընթացը՝ առանց հետեւելու օրենսդրական, սահմանադրական հստակ դրված պահանջներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմենուհի Կյուրեղյանը։

«Իշխանությունները շատ լավ գիտեն, որ մեծամասնական ընտրակարգի պարագայում չունեն համապատասխան թեկնածուներ, որոնք կարող էին հաղթել, առավել եւս մեծամասնական ընտրակարգով չէին կարող միեւնույն համայնքում ունենալ համապատասխան քանակությամբ իրենց սրտի ուզած ավագանու անդամներ։ Իսկ եթե ավագանին ուժեղ է, համայնքի ղեկավարը պետք է ընդամենը դառնա ավագանու որոշումներն իրականացնող մարմին։ Կարծում եմ՝ նրանց նպատակը համամասնական ընտրակարգով ընտրություններով ՏԻՄ-երում իրենց սրտի ուզած իշխանական ներկայացուցիչների ներկայությունն ապահովելն է։ Մեծամասնական ընտրակարգով իրենք շանս չունեն ավագանու այնքան անդամ անցկացնեն, որ կարողանան ավագանու կազմում որոշիչ ձայն ունենալ, հետեւաբար, համամասնական ընտրակարգն ամենանախընտրելին է, որովհետեւ մարդիկ ոչ միայն առաջին անձ այս դեպքում չեն ընտրի, այլ կընտրեն ՔՊ, Նիկոլ»,- ասաց պատգամավորը։

Կառավարությունը նախօրեին հավանություն տվեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է իրականացնել համայնքների խոշորացման հերթական փուլը. նախատեսվում է 441 համայնք ընդգրկել 37 համայնքային փնջում:

Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը սկսվել է 2016 թվականից եւ 486 համայնքների միավորման արդյունքում 54 համայնք է միավորվել։

Արմենուհի Կյուրեղյանը դեմ չէ խոշորացմանը, սակայն, ըստ նրա, այդ գործընթացը պետք է գնար իր տրամաբանությամբ:

«2016 թվականին այդ գործընթացը սկսվեց Տաթեւ, Դիլիջան եւ Թումանյան համայնքներում, դա պիլոտային ծրագիր էր, պետք է մի փուլ ավարտվեր ու հասկանային՝ ինչ դրական արդյունքներ բերեց, որոնք էին բացասական հետեւանքները, օրենսդրական ինչ նախաձեռնությունների անհրաժեշտություն կա, որպեսզի կարգավորվի այդ գործընթացը։

Սահմանադրության 190-րդ հոդվածը հստակ ասում է, որ «հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել եւ Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը»։ Իսկ համայնքի կարծիքը լսել կարող ենք տեղական հանրաքվեի միջոցով, որն ամենաարդյունավետն է։ 2016 թվականին նման հանրաքվե իրականացվեց, թեկուզ օրենքով գրված է, որ տեղական հանրաքվեն ունի խորհրդատվական կարծիք, բայց, միեւնույն է, պետք է լսել համայնքի կարծիքը, հասկանալ՝ համայնքի շահը այդ կոնտեքստում որն է։ Այս իշխանություններն ասում են, որ բացի տեղական հանրաքվեից կարելի է նաեւ կազմակերպել լսումներ, բայց, միեւնույն ժամանակ, 2019 թվականին նրանք օրենքի փոփոխությամբ տեղական հանրաքվե նախաձեռնելու սուբյեկտներից, որոնք նախկինում բնակչությունը, ավագանու 1/3–ը եւ համայնքի ղեկավարն էին, համայնքի ղեկավարից եւ ավագանու 1/3-ից վերցրին այդ նախաձեռնողականության հնարավորությունը եւ թողեցին միայն նախաձեռնող խմբին եւ 20% ստորագրահավաքով տեղական հանրաքվե պահանջելուն։ Բացի այդ, եթե ֆինանսական միջոցներ չեն ապահովվում, կրկին մերժվում է հանրաքվեի անցկացումը։ Սրանք աբսուրդ որոշումներ են եւ նրանք այսպես խախտում են նաեւ տեղական ինքնակառավարման երեւույթը»,- նկատեց պատգամավորը։

Ըստ Կյուրեղյանի՝ տեղական հանրաքվեի մեխանիզմը հիմա չի աշխատում, որովհետեւ համայնքը հանրաքվե չի կազմակերպում, իսկ նախաձեռնող խմբին հնարավորություն են տալիս տեղական հանրաքվեի անցկացման առաջարկ անել, եթե նրանք դիմեն համայնքի ավագանուն եւ նրանք գտնեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հանրաքվե անցկացնելու համար։

«Բայց մենք շատ լավ գիտենք, որ բոլոր համայնքներում բյուջեներն այնքան քիչ են, որ նրանք ի սկզբանե չունեին նախատեսված նման ֆինանսական միջոցներ, հետեւաբար, այդ դիմումը մերժվում է։ Մի քանի համայնքների ղեկավարներ դիմել էին Սահմանադրական դատարան, որը վճռել է՝ տեղական հանրաքվեն չֆինանսավորելը Սահմանադրությանը հակասող է. եթե համայնքը չունի այդ միջոցները, ապա կառավարությունը պարտավոր է դրանք ապահովել։ Իսկ հանրային լսումներ կազմակերպելու համար ասում են՝ թող կազմակերպեն ու համայնքի ղեկավարները հանդես գան զեկուցումով, բայց ի՞նչ սկզբունքով է կազմակերպվելու այդ հանրային լսումը, ո՞վ է հրավիրված լինելու, ինչքանո՞վ է հանրային լսման ժամանակ իրապես վերհանվելու համայնքի բնակիչների հանրային շահը, շատ կասկածելի է։ Մենք շատ լավ ծանոթ ենք մինչեւ հիմա հանրային լսումների կազմակերպման մեխանիզմներին. իրենք իրենց աշխատակիցներով, ծանոթ-բարեկամներով կազմակերպում են բյուջեների հանրաքվեների նախագծերի քննարկման հանրային լսումներ, տարեկան աշխատանքային պլանների նախագծերի մշակումներ»,- ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում խորհրդարանը կքննարկի խոշորացման գործընթացի վերաբերյալ օրենսդրական փաթեթը։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը չի բացառում, որ Սահմանադրական դատարան կդիմեն խոշորացման գործընթացի հետ կապված, քանի որ նա Սահմանադրության 190-րդ հոդվածի պահպանման հետ խնդիր է տեսնում։

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորել էր, որ խոշորացված համայնքներում տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով ընտրություններ, ինչը, ըստ նրա, ընդլայնում է քաղաքացիների վերահսկողությունը ՏԻՄ-երի նկատմամբ։

«Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ խոշորացված համայնքները առավել արդյունավետ են եւ առավել մեծ կարողություններ են ձեռք բերում, մենք այս ճանապարհով պետք է առաջ գնանք»,- ասել էր Փաշինյանը։

Ըստ Արմենուհի Կյուրեղյանի՝ խոշորացման պիլոտային ծրագիրն ավարտվել է 2021թվականի փետրվարին, եւ կառավարությունը հաշվետվություն պետք է ներկայացներ դրա առավելությունների, թերությունների մասին։

«Իհարկե, դրական բաներ կան խոշորացման մեջ. օրինակ՝ տարբեր համայնքներում սուբվենցիոն ծրագրեր են իրականցրել։ Այս իշխանությունները հպարտորեն նշում են սուբվենցիոն ծրագրերի մասին՝ մոռանալով, որ այդ գաղափարը պիլոտային ծրագրի շրջանակներում է, իրենց հեղինակային աշխատանքը չի։ Փաստացի այն ինչ լավ է, նախկինների ծրագրի շարունակությունն է։ Իրոք, այդ սուբվենցիոն ծրագրերով համայնքները բավականին բարեհաջող գործեր են արել, բայց, միեւնույն ժամանակ, նոր խնդիրներ են առաջանում, օրինակ՝ ազգային փոքրամասնություններով համայնքներում խոշորացման դեպքում. նրանք պնդում են, որ պետություն չունեն, եւ իրենց համայնքները պետության նման սրբություն են, եւ աշխարհի տարբեր վայրերում գտնվող իրենց ազգակիցները օգնում են նրանք, հիմա ասում են՝ խոշորացման պարագայում ինչպե՞ս է կազմակերպվելու այդ կապը, օգնությունը եւ այլն»,- ասաց Արմենուհի Կյուրեղյանը։


ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում դադարեցրել է վիզայի հարցազրույցների նշանակումը

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում դադարեցրել է վիզայի հարցազրույցների...

15:28

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն...

15:15

Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝ նշելով երկրում ներքաղաքական գործընթացների բարդությունը

Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝ նշելով երկրում...

15:02

ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով

ՔԿ-ից հաստատում են՝ Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու...

14:49

Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ նոր մանրամասներ

Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ նոր...

14:32

Հարություն Հարությունյանն ընտրվեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ

Հարություն Հարությունյանն ընտրվեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի...

14:13

Սև ծովից մոտենում է ցիկլոն, ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Սև ծովից մոտենում է ցիկլոն, ջերմաստիճանը կնվազի 7-9...

10:35

Հայ քրիստոնյա, թող բացվեն հոգուդ, սրտիդ և մտքիդ աչքերը, որպեսզի տեսնես, զգաս և ընկալես ճշմարտությունը․ Հայր Ասողիկ

Հայ քրիստոնյա, թող բացվեն հոգուդ, սրտիդ և մտքիդ աչքերը, որպեսզի տեսնես, զգաս և ընկալես...

10:15

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները

Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի...

09:49

Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է 2 ամսով

Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է 2 ամսով

09:04

ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը

ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի...

21:11

Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, իսկ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո

Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, իսկ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ...

20:33

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել, դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում. ՊՆ

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել, դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում....

20:04

Կփորձեմ ծառայել Աստծուն այլ կարգավիճակով․ կարգալույծ հռչակված քահանա

Կփորձեմ ծառայել Աստծուն այլ կարգավիճակով․ կարգալույծ հռչակված...

19:44

Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից

Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի...

19:16

ՔՊ-ն ընդունեց Կառավարության 2026-2031 թթ. ծրագիրը

ՔՊ-ն ընդունեց Կառավարության 2026-2031 թթ. ծրագիրը

19:04

Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել

Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել

14:37

Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում

Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani...

14:36

Փորձում էինք երեխաներին բացատրել, հանգստացնել, որ ծանր չտանեին. Լևոն Քոչարյան

Փորձում էինք երեխաներին բացատրել, հանգստացնել, որ ծանր չտանեին. Լևոն...

14:11

Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է

Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է

14:07

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02