«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԻՄ ընտրություններին ընդառաջ կրկին կուսակցաշինական բում է նկատվում, վերջին շաբաթվա ընթացքում երեք-չորս կուսակցություն է գրանցման հայտ ներկայացրել արդարադատության նախարարություն։ Խոշորացված համայնքներում ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, այսինքն՝ որեւէ անհատ, անկուսակցական անձ, թեկուզ գյուղում շատ հարգված նախկին համայնքապետ, չի կարող միայնակ առաջադրվել, պետք է կուսակցության ցուցակ գլխավորի։
Օրինակ, այսօր Արարատի մարզի «Արարատ» ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահում տեղի է ունենալու «Օրենք եւ արդարություն» կուսակցության հիմնադիր համագումարը, սեպտեմբերի 12-ին Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գտնվող «Օջախ» ռեստորանային համալիրի հանդիսությունների սրահում էլ «Ամբերդ» անունով ազգայնական կուսակցության հիմնադիր համագումարն է նախատեսված, հոկտեմբերի 5-ին «Էլիտ Պլազայում» նշանակված է «Քրիստոնեասոցիալական միություն» կուսակցության հիմնադիր համագումարը։
Սրանք ՏԻՄ-երին մասնակցության հայտեր են։ Քաղաքական շրջանակների հետ մեր զրույցներից պարզ է դառնում, որ ընտրություններին մասնակցելու նպատակով շատերն են մտադիր կուսակցություն հիմնել։ Մարդիկ, որոնք հեղինակություն եւ սեր են վայելում իրենց համայնքներում, չեն ուզում ո՛չ ներկաների, ո՛չ նախկինների հետ պայքարի դուրս գալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:56
22:33
19:46
19:21
19:03
15:11
15:08
15:05
14:41
11:36
11:15
10:52
10:36
10:22
10:03
13:19
13:15
13:13
13:08
17:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02