Կառավարության այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հետաքրքրվեց՝ ինչ վիճակում է Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ այսօր հաստատվել է կորոնավիրուսի 764 դեպք, գրանցվել է մահվան 19 դեպք:
«Դելտա շտամի հետ պայմանավորված՝ մենք ունենք մահացության, ծայրահեղ ծանր ու ծանր ընթացքի մեծացում», - ասաց նա:
Ավանեսյանը նշեց, որ այս պահին ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը:
«Միայն վերակենդանացման մահճակալների թիվը 319 է, զբաղված է 289-ը», - նշեց նա:
Նախարարի խոսքով՝ հիվանդանոցային զբաղվածության 97-98 տոկոսը կազմում են այն քաղաքացիները, ովքեր պատվաստված չեն կամ ամբողջական պատվաստում չեն ստացել:
Ավանեսյանն ասաց, որ համավարակը հաղթահարելու գերխնդիրը ծանր, ծայրահեղ ծանր, մահվան դեպքերը հնարավորինս նվազեցնելն է ու առողջապահական համակարգին թույլ տալ հասցնել հիվանդների պատշաճ բժշկական օգնության տրամադրումը:
Նախարարը հիշեցրեց, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու պահանջը՝ ժամանակ առ ժամանակ հավաստիացնելու վարակակիր չլինելը՝ նշելով, որ կանոնը գործելու է բոլորի համար:
Սուրեն Պապիկյանն էլ ասաց, թե այս փաստը կարևոր է, քանի որ հանրության մեջ նշվում է, թե պետական պաշտոնյաների մասին կետ չկա:
Նախարարն ասաց, թե պետական ապարատի աշխատակիցները, քաղաքական պաշտոն զբաղեցնողները, առանց սպասելու հոկտեմբերի 1-ին, ակտիվ պատվաստվում են ու այս պահին պետական ապարատում պատվաստումների թիվը կազմում է 70 տոկոսից բարձր ցուցանիշ:
Փոխվարչապետն ասաց, որ Հայաստանը թե աշխարհի մասշտաբով, թե տարածաշրջանի մասշտաբով առաջնային տեղ չունի պատվաստված քաղաքացիների թվով:
«Սա խիստ մտահոգիչ է, մենք հայտնվում ենք կարմիր «զոնաներում», որի արդյունքում ավելի քիչ թվով զբոսաշրջիկներ են գալու Հայաստան, ավելի քիչ թվով ՀՀ քաղաքացիներ կարող են հեշտությամբ լինեն տարբեր երկրներում: Իմ կոչն է՝ հնարավոինս արագ պատվաստվել», - ասաց Պապիկյանը:
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
14:49 26.08.26
09:04 26.08.26
15:28 26.08.26
09:49 26.08.26
14:13 26.08.26
10:35 26.08.26
10:15 26.08.26
15:02 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02