Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աֆղանստանից ամերիկյան եւ նրանց դաշնակիցների զորքերի հապճեպ դուրսբերումը համեմատել է փախուստի հետ, տեղեկացնում է «Իզվեստիա»-ն։
Նրա խոսքով՝ Աֆղանստանում իրավիճակի սրումից եւ այնտեղից ԱՄՆ զինվորականների փախուստից հետո անհրաժեշտ է ռիսկերի ընդհանուր եւ համաձայնեցված գիծ։
«Հիմա մեր կազմակերպության առջեւ սուր դրված է ընդհանուր, համաձայնեցված գծի անցկացման խնդիրը՝ հաշվի առնելով այն լուրջ ռիսկերը, որոնք կապված են Աֆղանստանում իրավիճակի սրման հետ այդ երկրից ԱՄՆ եւ ՆԱՏՕ նրանց դաշնակիցների ուժերի հապճեպ դուրսբերումից, եթե չասենք՝ փախուստից հետո»,- ասել է Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթաժողովում տեսակոնֆերանսի ձեւաչափով ունեցած ելույթում:
Նա նաեւ նշել է ՇՀԿ պոտենցիալը գործարկելու անհրաժեշտությունը՝ Աֆղանստանից բխող ահաբեկչության, թմրաթրաֆիկի եւ ծայրահեղականության արգելման համար։
«Կարծում եմ, որ մեզ համար առաջին հերթին կարեւոր է գործի դնել կազմակերպության պոտենցիալը, որպեսզի համակողմանի աջակցություն ցուցաբերենք ներառական միջաֆղանական խաղաղ գործընթացին եւ միաժամանակ անենք ամեն ինչ, որպեսզի արգելենք այդ երկրից բխող ահաբեկչության, թմրաթրաֆիկի, կրոնական ծայրահեղականության սպառնալիքները»,- նշել է պետության ղեկավարը։
Բացի այդ, Ռուսաստանի նախագահը կոչ է արել խրախուսել Աֆղանստանի նոր իշխանություններին՝ խոստումները կատարելու։
«Իշխանափոխությունը [Աֆղանստանում] տեղի ունեցավ գրեթե անարյուն։ Դա, անշուշտ, դրական պահ է։ Թալիբները («Թալիբան» շարժումն արգելված է ՌԴ-ում) այսօր վերահսկում են Աֆղանստանի գրեթե ողջ տարածքը, եւ արժեր, որ խրախուսեինք նոր աֆղանական իշխանություններին՝ կատարելու իրենց սեփական խոստումները խաղաղության հաստատման, հանրային կյանքի կարգավորման, բոլորի համար անվտանգության ապահովման մասին»,- նշել է նա։
Ելույթի ժամանակ Պուտինը նաեւ նշել է ՇՀԿ երկրների գործընկերային կապերի խորացման ակտուալությունը տնտեսական ոլորտում։
«Մեր ընդհանուր տարածքում ծագող սպառնալիքներին հակադարձելու անհրաժեշտությանը հատուկ ուշադրության պարագայում հրատապություն է պահպանում խնդիրների մի ամբողջ շերտ, որոնք դրված են ՇՀԿ անդամ պետությունների օրակարգում, այն է՝ գործընկերային կապերի խորացում տնտեսական եւ սոցիալական ոլորտներում»,- ավելացրել է Ռուսաստանի նախագահը։
13:53
13:36
13:19
13:09
12:59
12:44
12:32
12:13
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
15:02
09:24 27.08.26
09:42 27.08.26
11:02 27.08.26
12:13 27.08.26
11:14 27.08.26
11:25 27.08.26
09:06 27.08.26
10:04 27.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02