Շենքի շինարարությունը կասեցվել է մինչև կավարտվի գործի քննությունը։ Այս մասին հայտարարություն են տարածել Ֆիզգորոդոկի բնակիչները իրենց ֆեյսբուքյան էջում:
«Սեպտեմբեր 16-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հրավերով Ֆիզիկայի գիտավանի բնակիչների մի խումբ մասնակցեց հանդիպում-քննարկման, որի ընթացքում ԱԺ պատգամավորների և քաղաքապետարանի ներկայացուցիչների համար ներկայացրեցինք ՖիզԳորոդոկում ընթացող ապօրինի շինարարության հետ կապված բոլոր խնդիրները:
Ներկա էր նաև կառուցապատող Ռատկո ՍՊ ընկերության տնօրեն Արթուր Մնացականյանը, ում հակափաստարկներն, հիմնականում, սահմանափակվում էին բնակիչների անձնական թիրախավորմամբ, ինչի շարունակական դրսևորումները և Մնացականյանի ագրեսիվ վարքն արձանագրեցին նաև մյուս ներկաները: Հանդիպման հաջորդ օրը պատգամավորները Երևանի քաղաքապետարանի տեսչական մարմնի և Գազպրոմ Արմենիայի տեսուչի ուղեկցությամբ այցելեցին ՖիզԳորոդոկ:
Ռատկո ՍՊԸ-ն արգելեց բնակիչերին մուտք գործել ապօրինի շինհրապարակ, սակայն պաշտոնական հանձնախումբը կարողացավ ներս մտնել ու տեղում արձանագրել շինհրապարակի կազմակերպման խախտումները, տեսնել փորված փոսորակն ու դեռևս առկա վերգետնյա բետոնի հատվածը, որն ապացուցում է տեղում որևէ նկուղի բացակայությունը: Հանձնախումբը, մասնավորապես, արձանագրեց, որ բնակիչների գազամատակարարումն ապահովող գազատար խողովակն անցնում է շինհրապարակով` ընթացող փորման աշխատանքների անմիջական հարևանությամբ, ինչը շինհրապարակի կազմակերպման լուրջ խախտում է:
Գազպրոմ Արմենիայի ներկայացուցիչը բնակիչներին ասաց, որ կառուցապատողը պարտավոր է 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղափոխել ցանկապատն այնպես, որ խողովակն այլևս ընդգրկված չլինի շինհրապարակում: Տեսչական մարմնի ներկայացուցիչները հավաստիացրեցին, որ ձեռնարկել են խնդրի խորքային ուսումնասիրություն` հողի ապօրինի օտարման գործընթացից մինչև շինաշխատանքների իրականացում:
Ակնկալում ենք անաչառ և արդարացի փորձաքննություն, ինչի արդյունքում ի վերջո վեր կհանվի հանրային հողի ապօրինի զավթման ողջ պատմությունն ու այն օրենքի ուժով կվերադարձվի համայնքին: Երեկ տեղի ունեցած այցից մինչ այս պահը շինհրապարակում աշխատանքները դադարեցված են:
Նշենք, որ Ֆիզգորդոկ կոչվող գիտավանի բնակիչները բողոքում են տարածքում բազմահարկ շենքի շինարարության դեմ, այն համարելով ապօրինի։ Նրանք մի քանի անգամ արդեն բողոքի ակցիաներ են իրականացրել շինարարության դեմ, որի արդյունքում օրեր անց հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Շենքի շինարարությունը կասեցվել է մինչև կավարտվի գործի քննությունը»,- ասված է հայտարարությունում։
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
15:03 28.08.26
15:37 28.08.26
09:50 28.08.26
17:19 28.08.26
11:18 28.08.26
17:43 28.08.26
15:25 28.08.26
17:19 28.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02