Հյուսիսային Կորեան աշխատանքներ է իրականացնում ուրանի հարստացման գործարանն ընդլայնելու ուղղությամբ, որն օրգագործում է միջուկային ռումբեր ստեղծելու համար: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով արբանյակային լուսանկարներին ու մասնագետների զեկույցին:
Փորձագետները կասկածում են, որ Փհենյանը ցանկանում է մեծացնել ռազմարդյունաբերական ուրանի արտադրությունը Յոնբենի օբյեկտում 25 տոկոսով: Սեպտեմբերի 1-ին արված արբանյակային նկարներում երեւում է, որ գործարանի տարածքում հատվել են ծառեր եւ նախապատրաստվել է շինարարության համար հրապարակ: Երկրորդ լուսանկարում, որն արվել է սեպտեմբերի 14-ին, երեւում են հիմքի կառուցման աշխատանքները: Ապագա տարածքների մակերեսը կազմում է շուրջ հազար քառակուսի մետր, ինչը, փորձագետների հաշվարկով, բավական է ուրանի հարստացման նպատակով հազարավոր ցենտրիֆուգներ տեղադրելու համար:
Օգոստոսի վերջում հաղորդվում էր, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, կրկին թողարկել է միջուկային ռեակտոր պլուտոնիումի արտադրության համար, որն օգտագործվում է նաեւ միջուկային զենք արտադրելու համար: Ատոմային էներգիայի միջագզային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցի համաձայն՝ հուլիսի սկզբից ի հայտ են եկել մի շարք նախանշաններ, որոնք թույլ են տալիս կասկածել ռեակտորի աշխատանքի մասին, օրինակ, սառեցնող ջրի հոսքը:
Վերջին շաբաթվա ընթացքում Կորեական թերակղզում իրավիճակը սրվել է: Սեպտեմբերի 13-ին հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Կորեան անցկացրել է մեծ հեռահարության նոր թեւավոր հրթիռի փորձարկումներ: Հաղորդվում է, որ փորձարկումների ժամանակ հրթիռները խոցել են 1,5 հազար կիլոմետր հեռավորության վրա թիրախները:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 15-ին, Հյուսիսային Կորեան հայտարարել էր ուսումնական հրթիռային հրաձգություն անցկացնելու մասին: Արձակվել էին փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռներ գնացքից: Նույն օրը մի քանի ժամ անց նորագույն սպառազինության փորձարկում է անցկացրել արդեն Սեուլը. հարավկորեացի զինվորականները հաջողությամբ արձակել են սեփական բալիստիկ հրթիռը սուզանավից: Հարավային Կորեան դարձել է աշխարհում յոթերորդ երկիրը, որն ունի այդ տիպի զենք:
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02