Ամերիկյան զորքերի դուրս բերումից ու թալիբների կողմից իշխանությունը զավթելուց հետո Անկարան ձգտում է մեծացնել իր դերակատարությունը Աֆղանստանում՝ հաշվի առնելով վերջին տարիների իր հավակնոտ քաղաքականությունը տարբեր տարածաշրջաններում, ներառյալ Սիրիայում, Լիբիայում, միջերկրածովում, ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում, նշել է վերլուծաբան Ռոջեր Քանգասը Ջորջթաուն համալսարանի՝ Աֆղանստանի թեմայով կազմակերպած քննարկմանը: Ըստ վերլուծաբանի, սակայն, Աֆղանստանում իրավիճակը զարգանում է ոչ ի օգուտ Թուրքիայի: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Ամռան սկզբին թվում էր, որ Թուրքիան հիանալի հնարավորություն ունի կարևոր դեր խաղալ հետամերիկյան և հետՆԱՏՕ-ական Աֆղանստանում: Այժմ, պատկերն այնպիսին է, որ Անկարան շատ ավելի քիչ ներկայություն ունի այստեղ, կարող է արգելափակվել կամ ստիպված լինել սահմանափակել իր գործունեությունն Աֆղանստանում»,- ասում է Ռոջեր Քանգասը:
Նա հիշեցնում է, որ շաբաթներ առաջ Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը հանձնվել էր Թուրքիային, որը վերահսկում էր Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանը: Ըստ վերլուծաբանի՝ դա որոշակի պատրանք ստեղծեց, որ Թուրքիան հնարավորություն ունի առանցքային դեր ստանձնել Աֆղանստանում:
«Թալիբները հստակ հասկացրել են, որ Թուրքիան չունի այդ դերը: Դա համաձայնություն էր Ղանիի կառավարության հետ: Թալիբանի վերաբերմունքն այնպիսին է, որ իրենք կարիք չունեն թուրքական ռազմական կամ անվտանգության ուժերի` իրենց ակտիվները վերահսկելու համար»,- ասում է վերլուծաբանը:
Վերլուծաբանի կարծիքով մի շարք այլ երկրներ կարող են ստանձնել առանցքային դերակատարություն «հետամերիկյան» Աֆղանստանում:
«Առանցքային այդ դերակատարությունը կարող է վերագրվել այնպիսի երկրներին, ինչպիսին են, օրինակ, Կատարը, որը մեծ վարպետությամբ աշխատել է երկու կողմերի՝ Թալիբանի և Արևմուտքի հետ, ինչպես նաև Ռուսաստանը և Չինաստանը: Այսպես, ես կարծում եմ, որ Թուրքիան այստեղ ունեցել է կորուստ»,- նշում է Քանգասը:
Խոսելով Հարավային Կովկասի վրա ունեցած ազդեցության մասին՝ Ռոջեր Քանգասը գտնում է, որ իրավիճակն Աֆղանստանում ուղղակիորեն չի անդրադառնում հարավկովկասյան զարգացումներին ու մասնավորապես ԼՂ հակամարտությանը: Դրա հետ մեկտեղ, սակայն, ըստ բանախոսի, առկա է անուղղակի կապ, քանի որ տարածաշրջանային տերությունների՝ Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ուշադրությունը Հարավային Կովկասից տեղափոխվել է դեպի Աֆղանստան:
«Կարծում եմ՝ խաղաղության գործընթացի, բանակցությունների և բռնությունների վերսկսման վրա իրական ազդեցության տեսանկյունից առավել մեծ է ուշադրության շեղման գործոնը»,- նշում է նա:
Վերլուծաբանը չի բացառում, որ Աֆղանստանի խնդրի պատճառով ԼՂ հակամարտության նկատմամբ ուշադրության նվազումը կարող է մեծացնել երկկողմանի ձևաչափի կարևորությունը և ստիպել հակամարտող կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին ավելի մեծ ջանքեր գործադրել խնդրի կարգավորման ուղղությամբ:
10:13
09:42
09:38
09:22
10:50
10:25
10:10
16:29
16:12
15:48
15:34
15:05
14:13
13:58
13:56
13:44
13:23
13:05
12:46
12:44
10:25 16.08.26
10:10 16.08.26
10:50 16.08.26
09:38 17.08.26
09:42 17.08.26
09:22 17.08.26
10:13 17.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02