2011 թվականի մարտից մինչեւ 2021 թվականի մարտը Սիրիայում հակամարտության ընթացքում ավելի քան 350 հազար մարդ է զոհվել: Այս մասին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանին զեկույցով է հանդես եկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը:
«Մենք կազմել ենք 2011 թվականի մարտից մինչեւ 2021 թվականի մարտը Սիրիայում հակամարտության ընթացքում զոհված 350.209 սպանված անձանց ցուցակ», - նշել է Բաչելետը:
Ըստ գերագույն հանձնակատարի՝ ցանկում ներառված է 26.727 կին եւ 27.126 երեխա: Հաղորդված զոհերի ամենամեծ թիվը Հալեպի նահանգում է` 51.731: Հաջորդում են Դամասկոսի (47.483), Հոմսի (40.986), Իդլիբի (33.271), Համայի (31.993) եւ Տարտուսի (31.369) գյուղական շրջանները:
Ինչպես պարզաբանել է գերագույն հանձնակատարը, խոսքը «նվազագույն ստուգելի թվի մասին է», իսկ զոհերի իրական թիվն անշուշտ ավելի մեծ է:
Բաչելետը հայտնել է, որ սկսել են վերլուծել մարդկանց մահվան պատճառների, ինչպես նաեւ քաղաքացիական կամ այլ կարգավիճակի մասին տեղեկությունները: «Վերլուծությունը չափազանց կարեւոր է, եւ մեզ ավելի շատ ժամանակ եւ միջոցներ են պետք այս բարդ աշխատանքը շարունակելու համար», - եզրափակել է նա:
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02