Սալվադորի կառավարությունը որոշել է սկսել բնակչության տարբեր խմբերի պատվաստումները նոր կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի երրորդ դեղաչափով՝ որպես բուստերային (օժանդակ) միջոց, հայտնում է U.S. News-ը՝ վկայակոչելով նախագահ Նայիբ Բուքելեի թվիթերյան գրառումը: «Հաշվի առնելով Իսրայելում բուստերային պատվաստման կիրառման հաջողությունը՝ մենք որոշեցինք սկսել բնակչության իմունիզացումը երրորդ պատվաստումներով»,- գրել է պետության ղեկավարը: Նրա խոսքով՝ պատվաստումները Սալվադորում կսկսվեն կիրակի: Մասնավորապես, առաջին հերթին խթանող դեղաչափը կներարկվի 60 տարեկանից բարձր տարեցներին, բուժաշխատողներին, ուսուցիչներին, փրկարարներին եւ քրոնիկ հիվանդություններով տառապող սալվադորցիներին: Այսպիսով, Սալվադորը կմիանա Լատինական Ամերիկայի երկրներին (Պանամա, Էկվադոր եւ Չիլի), որոնք արդեն կիրառում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը տարեցների եւ իմունային անբավարարությամբ մարդկանց համար: Մոտ 6.4 միլիոն բնակչությամբ Սալվադորը, ըստ պաշտոնական տվյալների, փետրվարից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 12 միլիոն դեղաչափ է ստացել: Ավելի քան 3.9 միլիոն քաղաքացի ստացել է դեղամիջոցի առաջին դեղաչափը, ավելի քան 3.2 միլիոնը՝ լիարժեք պատվաստում:
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02