ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մամլո խոսնակ Ստեֆան Դյուջարիչը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղ իհակամարտության մերաբերյալ։ Իր հայտարարության մեջ Ստեֆան Դյուջարիչն ասել է. «Գլխավոր քարտուղարը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2021 թվականի սեպտեմբերի 24-ի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների համատեղ հանդիպման մասին, որը տեղի է ունեցել նրանց հովանու ներքո ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում»: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։ Ըստ մամլո խոսնակի՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններից մեկ տարի անց գլխավոր քարտուղարը դրական է գնահատում արտաքին գործերի նախարարների մակարդակով անմիջական երկխոսության վերսկսման փաստը և հույս հայտնում, որ նման ջանքերը կշարունակվեն լայնածավալ երկխոսության շրջանակներում՝ առկա խնդիրները կարգավորելու և տևական խաղաղության հասնելու համար, նշել է Դյուջարիչը: «Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և այդ նպատակով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին: Նա կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին իրենց ուշադրությունը կենտրոնացնել խաղաղության և համագործակցության առաջխաղացմանը` ի շահ տարածաշրջանի ժողովուրդների: Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել նման ջանքերին` տեղում ընթացող մարդասիրական, վերականգնողական, զարգացման և խաղաղարար աշխատանքների միջոցով»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը:
14:57
13:21
13:18
12:04
16:39
16:29
16:14
16:03
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
16:03 29.08.26
14:57 30.08.26
16:29 29.08.26
16:14 29.08.26
16:39 29.08.26
12:04 30.08.26
13:18 30.08.26
13:21 30.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02