Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Խենարո դել Կամպո Ռոդրիգեսն (նստավայրը՝ Մոսկվա) սեպտեմբերի 28-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Պերուի հետ հարաբերությունների զարգացմամբ։
Իր հերթին Պերուի դեսպանը նշել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման համար կգործադրի առավելագույն ջանքերը:
«Արմեն Ղևոնդյանը Խուան Խենարո դել Կամպո Ռոդրիգեսին ներկայացրեց 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակն ու կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման հարցը` հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել են քաղաքական երկխոսության զարգացման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, առևտրատնտեսական և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների:
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
13:18
12:04
16:39
16:29
16:14
16:03
18:38
14:57 30.08.26
11:26 31.08.26
11:13 31.08.26
15:15 31.08.26
10:48 31.08.26
15:48 31.08.26
12:04 30.08.26
10:23 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02