«Այսօր առանց խմբագրմա՞ն են որոշման նախագծերը ներկայացվել»,-կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, երբ չզեկուցվող հարցերի փաթեթի քննարկման ժամանակ դրանց հեղինակները խնդրեցին թույլ տալ 5 նախագիծ խմբագրել: Փաշինյանը Սուրեն Պապիկյանին հանձնարարեց հետագայում մանրամասն ասել, թե ինչի մասին են խմբագրումները: Մինչև օրակարգի առաջին հարցին անցնելը՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց 2022 թվականի բյուջեի նախագծի իր ուղերձը: «Այսօր ՀՀ-ն կանգնած է դժվարին մարտահրավերների առջև: Դեռևս հաղթահարված չեն համավարակի և 44 օրյա պատերամզի տնտեսական, սոցիալական և անվտանգային աղետալի հետևանքները և մարտահրավերները»,-խոստովանեց Փաշինյանը և պնդեց, որ ԱԺ ընտրություններով հաղթահարվել է միայն ներքաղաքական ճգնաժամը, որից հետո կառավարությունը ներկայացրել է իր ծրագիրը, որը զարգացման միջնաժամկետ տեսլականն է: Նա հայտարարեց, որ կարևորում են պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության և աշխատանքի մշակույթի բարձրացումը՝ շեշտելով հատկապես պլանավորման և իրագործման մշակույթը: «Ծրագրերի իրականացման գործընթացների անկատարությունը բերում է կապիտալ ծախսերի թերակատարումների, հետևաբար՝ կառավարության կողմից նախատեսած ծրագրերի իրականացման դանդաղման և դրանով խոչընդոտում է նաև տնտեսական աճը»,-հայտարարեց Փաշինյանը։ Նա առանձնացրեց մասնավորը ներդրողների դերը, որոնք այն ապահովում են պատական կապիտալ շինարարության մեջ մրցունակ լինելով և ծրագրերն որակով և ժամանակին իրականացնելով: «Կառավարությունը մտադիր է այստեղ շարունակել խթանող քաղաքականությունը՝ կիրառելով երեք հիմնական գործիք՝ պետական գնումների համակարգի թափանցիկություն, մրցույթի դրվող լոտերի ծավալների մեծացումը և հուսալի ընկերությունների հետ հարաբերությունների պարզեցմանն ուղղված օրենսդրական նորամուծությունները»,- հայտարարեց նիկոլ Փաշինյանը, ըստ էության, արձագանքելով Ապարան քաղաքում ասֆալտապատման մրցույթում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության հաղթելու փաստով բարձրացած աղմուկին: Նա կարևորեց պետական համակարգի վերլուծական կարողությունների և սոցիալական ծրագրերի հասցեականության մակարդակի բարձրացումը: «Այս ամենի արդյունքում կբարձրանա ՀՀ քաղաքացիների վստահությունը, որ իր հարկերը ծախսվում են առավել արդյունավետ և թիրախային»,-ենթադրեց Փաշինյանը և հավաստիացրեց, որ հասարակության լայն շժերտերը պետք է ներգրավվեն բյուջեի կազմման և իրականացման տարբեր փուլերում, որի ուղղությամբ լուրջ քայլեր են տարվել նախորդ երեք տարիներին։ Նրա ներկայացմամբ՝ 2022 թվականի բյուջեն հիմնվում է երեք հիմնական բաղադրիչների վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխումներ, ենթակառուցվածների զարգացում և կրթության և գիտության արդիականացում:
14:57
13:21
13:18
12:04
16:39
16:29
16:14
16:03
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
16:03 29.08.26
14:57 30.08.26
16:29 29.08.26
16:14 29.08.26
16:39 29.08.26
12:04 30.08.26
13:18 30.08.26
13:21 30.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02