Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 26 մլն 580 հազար 400 դոլար, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել էր 11 մլն 44 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ նաեւ, որ ԱՊՀ երկրներից Հայաստանը 118 հազար 100 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել: Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ստցվել է 100 դոլարի չափով մարդասիրական օգնություն, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան եկել է 99 հազար 800 դոլարի չափով մարդասիրական օգնություն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 1 մլն 176 հազար 800 դոլարի չափով օգնություն, որը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պակասել է. 2020-ի հունվար-հուլիսին այն կազմել է 1 մլն 646 հազար 300 դոլար: Մեր բարեկամ Ֆրանսիայից 1 մլն 187 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն է մտել Հայաստան, իսկ նախորդ տարվա հունվար-հուլիսին Հայաստան եկել է 659 հազար 700 դոլարի մարդասիրական օգնություն: Իտալիայից ստացվող մարդասիրական օգնության ծավալներն են զգալի պակասել. եթե անցյալ տարվա յոթ ամիսներին ՀՀ Իտալիայից ստացվել է 2 մլն 12 հազար 800 դոլար, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 395 հազար 900 դոլար»:
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
15:03 28.08.26
15:37 28.08.26
09:50 28.08.26
21:13 27.08.26
17:19 28.08.26
11:18 28.08.26
17:43 28.08.26
15:25 28.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02