Վերջին շրջանում առողջապահության նախարարությունը քաղաքացիների կողմից շատ ահազանգեր է ստանում` ուսանողների շրջանում ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի գովազդի իրականացման կապակցությամբ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքով` արգելված են ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների, պատկանելիքների և նմանակների գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը:
Չնայած նշված արգելքներին` արտադրողը կամ վաճառք իրականացնողը գտնում են ճանապարհ արտադրանքի իրացումը խթանելու համար: Դա տեղի է ունենում տարբեր հրատարակչություններում նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերի (ՆՄԷՀ)/ էլեկտրոնային սիգարետների «օգուտների» մասին հոդվածներ հրապարակելով, այդ արտադրատեսակները տարբեր ուսումնական հաստատություններում ուսանողների շրջանում գովազդելով, տեղադրելով գովազդը էլեկտրոնային կայքերում, տարբեր սոցիալական հարթակներում և այլն` ակնհայտորեն խախտելով օրենքը:
Նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգը
Համաձայն օրենքի` դրանք ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ են և դրանց վրա տարածվում են բոլոր սահմանափակումները, այդ թվում նաև արգելված է դրանց գովազդի բոլոր ձևերը:
Այս արտադրատեսակի օգտագործման ձևաչափը հաճախ ընտրում են դեռահասներն ու երիտասարդները` հիմնականում դիզայնի, կոմպակտ չափի և ձևի շնորհիվ, ինչը հեշտացնում է գաջեթը թաքցնելը:
Էլեկտրոնային ծխախոտի մեջ գտնվող նիկոտինը պարունակում է բենզոաթթվի աղ, որը մեծացնում է դրա մատակարարման արագությունը:
Նիկոտինը հանդիսանում է կախվածություն առաջացնող ծխախոտային արտադրատեսակների հիմնական բաղադրիչ: Նիկոտինի ազդեցությունը բերում է նաև սիրտ-անոթային համակարգի ախտահարման, վնասում է բջիջների պատերը և առաջացնում է իոնային դիսբալանս:
Էլեկտրոնային ծխախոտի համերի ամբողջ բազմազանությունը պայմանավորված է քիմիական բուրավետիչներով` նյութերով, որոնք անվտանգ են և լայնորեն կիրառվում են սննդի արդյունաբերության մեջ, սակայն կարող են շատ վտանգավոր լինել ներշնչելու դեպքում` առաջացնելով թոքերի վտանգավոր հիվանդություն:
Տաքացվող ծխախոտ
Համաձայն օրենքի` տաքացվող ծխախոտը ծխախոտային արտադրատեսակ է և համապատասխանաբար դրա վրա տարածվում են օրենքով նախատեսված բոլոր սահմանափակումները, այդ թվում գովազդի բոլոր ձևերի արգելքը:
Տաքացվող ծխախոտով արտադրատեսակները (ՏԾԱ) ծխախոտային արտադրատեսակներ են, որոնք տաքացման ժամանակ արտանետում են նիկոտին և մի շարք այլ քիմիական նյութեր պարունակող աերոզոլ, որը սպառողը ներշնչում է:
Այս արտադրատեսակը էլեկտրոնային ծխախոտ չէ:
ՏԾԱ-ն պարունակում է նիկոտին, որը առաջացնում է կայուն կախվածություն և ոչ ծխախոտային հավելումներ, այդ թվում բուրավետիչներ:
Նիկոտինի և բուրավետիչների վնասի մասին արդեն նշել ենք վերևում: Բացի այդ, հայտնի է, որ ՏԾԱ տաքացման ժամանակ արտանետվում են նաև տոքսիկ նյութեր (ածխածնի մոնոօքսիդ, բենզ(ա)պիրեն, բենզոլ, 1,3-բուտադիեն, ֆորմալդեհիդ, ացետալդեհիդ, ակրոլեին, NNN և NNK-նիտրոզամիններ): Այս նյութերն ունեն կանցեռոգեն ազդեցություն, ախտահարում են սրտանոթային և շնչառական համակարգերը:
ՆՄԷՀ-ները և ՏԾԱ-ն շուկայում հայտնվել են համեմատաբար վերջերս և դրանց օգտագործման պոտենցիալ ազդեցությունը դեռևս հետազոտված չէ: Ինչպես նաև հետազոտված չէ դրանց` ավանդական ծխախոտային արտադրատեսակների կամ միմյանց հետ միաժամանակ օգտագործման ազդեցությունը:
Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ օրենքի համաձայն` արգելված են ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների գովազդի, իրացման (վաճառքի) խթանման և հովանավորության բոլոր ձևերը:
Նիկոտինային կախվածությունից ազատվելու, անվճար խորհրդատվություն ստանալու համար դիմե՛ք «Ծխելը դադարեցնելու թեժ գիծ»՝ 060 440001 հեռախոսահամարով»,-ասված է ԱՆ հաղորդագրությունում։
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 11.09.26
12:44 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02