Միացյալ Նահանգները գրանցել են սպանությունների ամենաբարձր աճը երկրի ժամանակակից պատմության մեջ՝ 30 տոկոսով 2019-2020 թվականների ընթացքում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների բժշկական վիճակագրության ազգային կենտրոնի կողմից չորեքշաբթի հրապարակված նախնական տվյալները: «Սա ամենազգալի աճն է [վերջին] 100 տարվա ընթացքում»,- հեռուստաալիքին ասել է Ազգային կենտրոնի մահացության վիճակագրության բաժնի ղեկավար Ռոբերտ Անդերսոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նախորդ հարյուրամյակի ռեկորդային բարձր աճը` 20 տոկոս, գրանցվել էր 2000-2001 թվականներին ընկած ժամանակահատվածում եւ պայմանավորված էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ին երկրում կատարված լայնածավալ ահաբեկչական հարձակումներից: Անդերսոնը պարզաբանել է, որ Միացյալ Նահանգներում նման վիճակագրության պահպանման ողջ ընթացքում սպանությունների թվի այսպիսի բարձր աճ գրանցվել էր միայն 1904-ից 1905 թվականներին, ինչը, հավանաբար, կապված էր համապատասխան տեղեկատվության հավաքագրման եւ հաշվետվությունների կազմման բարելավման հետ: Ազգային կենտրոնի տրամադրած նախնական տվյալների համաձայն՝ երկրի 100 հազար բնակչի հաշվով սպանությունների թիվը 2019-ի գրեթե 6.0-ից հասել է 7.8-ի 2020 թվականին, ամենաբարձր ցուցանիշն է 1995 թվականից ի վեր, սակայն, ինչպես նշվում է ՀՎԿԿ վիճակագրական կենտրոնում, այն զգալիորեն զիջում է 1980-ականների սկզբի ցուցանիշին, երբ ԱՄՆ-ն արձանագրեց 10 սպանություն յուրաքանչյուր 100 հազարի հաշվով: Նոր տվյալները, ըստ Անդերսոնի, «անկասկած տագնապալի են»: «Ակնհայտ է, որ մենք սխալ ուղղությամբ ենք շարժվում»,- ասել է նա: Բժշկական վիճակագրության ազգային կենտրոնի նախնական զեկույցը, հաղորդում է CNN-ը, չի ներառում նշված ընթացքում երկրում կատարված սպանությունների ընդհանուր թիվը: Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տվյալների համաձայն` անցյալ տարի ԱՄՆ-ում գրանցվել է մոտ 21.570 նման հանցագործություն` նախորդ տարի գրանցված 16 425-ի փոխարեն: Սպանությունների թվի նվազում, նշել է Անդերսոնը, հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է երկրի ընդամենը երեք նահանգում՝ Մենում, Նյու Մեքսիկոյում եւ Ալյասկայում: ԱՄՆ-ում սպանությունների մակարդակի բարձրացումն ահազանգ է «ազգի առողջական վիճակի» համար»,- ասել է Ամերիկայի հանրային առողջության ասոցիացիայի գործադիր տնօրեն դոկտոր Ջորջ Բենջամինը: Նրա խոսքով` այս միտումը չափազանց մտահոգիչ է, բայց զարմանալի չէ` հաշվի առնելով երկրում բռնության, ատելության, լարվածության եւ քաղաքական պառակտումների համատարած աճը:
11:09
11:07
10:33
10:03
10:13
09:42
09:38
09:22
10:50
10:25
10:10
16:29
16:12
15:48
15:34
15:05
14:13
13:58
13:56
13:44
09:38 17.08.26
09:42 17.08.26
10:03 18.08.26
11:07 18.08.26
10:33 18.08.26
10:13 17.08.26
11:09 18.08.26
09:22 17.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02