Երեք շաբաթ է՝ «Նաիրի» կինոթատրոնը չի աշխատում: «Նաիրի» կինոթատրոնի ֆեյսբուքյան էջն օգոստոսի 26-ին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ առավոտյան սեփականատիրոջ՝ Սմբատ Նասիբյանի կողմից անօրինական փակվել են «Նաիրի» կինոթատրոնի մուտքի դռները, և հանդիսատեսն ու աշխատակիցները չեն կարողացել մուտք գործել շենքի տարածք: Նշված հանցագործության փաստի առթիվ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Ոստիկանության բաժնում նախապատրաստվում են նյութեր: Ապա նշվում է, որ Սմբատ Նասիբյանն ամեն գնով փորձում է խոչընդոտել կինոթատրոնի բնականոն աշխատանքը: Մինչ այս ամենը փակել է տվել ելքի դռները՝ թույլ չտալով հանդիսատեսին օգտվել զուգարաններից: Նաև տարիներ շարունակ տարբեր անհիմն պատճառներով մերժել է շենքը ամբողջությամբ տալ վարձակալության, և հանդիսատեսը չի կարողացել օգտվել հիմնական նախասրահից և երկրորդ դահլիճից: Իսկ սեպտեմբերի 11-ին նույն էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ասվում է, որ կինոթատրոնի մուտքը փակվել է սեփականատիրոջ որոշմամբ: Պնդում են՝ սեփականատերը 75000 դոլարով սեփականաշնորհել է ազգային շենքը, ու հավելում՝ կոնֆլիկտը թեժացել է Նասիբյանի հետ նրանից հետո, երբ կինոթատրոնի հիմնական նախասրահը որոշել է վարձակալության տալ «Գլոբբինգ» ընկերությանը: Կինոթատրոնի մի դահլիճը «Արյան» ՍՊԸ-ին է տրված և պայմանագիրը կնքվել է 24.07.2019թ. և անշարժ գույքի վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվում է 01.09.2022 թվականին: «Նաիրի կինոթատրոն» ՍՊԸ փաստաբան Արսեն Մկրտչյանը չցանկացավ մեկնաբանել հայտարարությունը՝ նշելով, որ վարձակալը հանդիսանում է քրեական գործով մեղադրյալ, ով թաքնվում էր վարույթն իրականացնող մարմնից և միայն բերման ենթարկելուց հետո է հայտնվել տեսադաշտում: «Քաղաքացիաիրավական հարաբերությունների կա հարուցված երկու քաղհայց, որի պատասխանը չենք ստացել: Քրեական գործ ևս հարուցված է, կա մեղադրյալ, իրականացվում են քննչական գործողություններ»,- ասաց փաստաբանը:
15:49
15:42
15:14
15:06
14:46
14:33
13:34
13:34
13:28
13:15
11:09
11:07
10:33
10:03
10:13
09:42
09:38
09:22
10:50
10:25
14:33 18.08.26
15:49 18.08.26
11:07 18.08.26
15:42 18.08.26
15:14 18.08.26
10:03 18.08.26
15:06 18.08.26
11:09 18.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02