«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես ոլորտի մասնագետներն են փաստում, այս իշխանությունները ձախողել են նաև գյուղատնտեսական հողակտորների ոռոգման գործընթացը։ Նշենք, որ 2018 թվականից հետո արդեն 5 անգամ փոխել են տվյալ միջոցառման գլխավոր պատասխանատու համարվող Ջրպետկոմի նախագահին, սակայն դրանից ոռոգման վիճակը, որպես կանոն, ավելի է վատացել։ Բացառություն չէր նաև վերջին նախագահ Կարեն Սարգսյանը, որը «լավ» աշխատանքի համար նշանակվեց մարզպետ։ «
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս տարվա ոռոգման ձախողման հարցում ամենահետաքրքիրը կուլիսային մեղավորների «նշանակումն» է։ Բանն այն է, որ ոլորտի գլխավոր պատասխանատուի անմիջական «շեֆ» համարվող տարածքային կառավարման նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը փորձում է մեղավորներ փնտրել՝ բացատրելով, որ մինչ իր նշանակումը սխալ է կառավարվել ջուրը, այդ իսկ պատճառով չեն կարողացել կազմակերպել պատշաճ ոռոգում։
Նշենք, որ ոռոգման անփույթ կազմակերպման հետևանքով Հայաստանում առկա գրեթե բոլոր ջրամբարներում առկա ջուրը նվազագույն թույլատրվող ծավալից պակաս է։ Ի դեպ, քչերին է հայտնի, որ ջրամբարներում նվազագույն ծավալից պակաս ջուր թողնելը ուղիղ սպառնալիք է ջրամբարի ազդեցության տակ գտնվող բնակավայրերի համար, քանի որ նվազագույն ծավալ ապահովելը նպաստում է պատվարի ամրությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:56
22:33
19:46
19:21
19:03
15:11
15:08
15:05
14:41
11:36
11:15
10:52
10:36
10:22
10:03
13:19
13:15
13:13
13:08
17:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02