«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարական կաբինետի ներկայացուցիչների ու պատգամավորների բարեկեցիկ կյանքի մասին մտահոգվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը «չոր աշխատավարձի» հույսին է: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, թե վերջին մեկ տարվա ընթացքում (2020-2021 թթ.) վարչապետը ինչքան պարգեւավճար է ստացել, վարչապետի աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական հաշվառման վարչությունից պատասխանել են. «2018-ի մայիսից մինչ օրս վարչապետ Փաշինյանը պարգեւավճար չի ստացել»: Տարօրինակ է, որ պարգեւավճարների մասին մշտապես դրական արտահայտվող ու դա պետական ոլորտի աշխատակիցների համար որպես արժանապատիվ վարձատրության ձեւ համարող Փաշինյանը 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո պարգեւավճար չի ստացել: «Մեր նախարարներն ու կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն։ Դա նաեւ ժողովրդի պատիվն է, քանի որ կարեւոր է` ինչպես է վերաբերվում գործատուն իր ծառայողին։ Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում կան նախարարներ, որոնք 100-300 000 դրամ պարգեւավճարների կարիքն ունեն»,- բացատրում էր Փաշինյանը: Հարց է առաջանում՝ միայն աշխատավարձ ստանալով՝ այդ ինչպես է ինքն իրեն ըստ հավուր պատշաճի գնահատված ու արժեւորված զգում, եթե անձամբ է հայտարարում, որ պաշտոնյան աշխատավարձով միայն ոչ միայն ապրել, այլեւ ներկայացուցչական հարցեր լուծել չի կարող: Բացի այդ, պարգեւավճար չստացող Փաշինյանն ի՞նչ միջոցներով է նոր կոստյումներ, ժամացույցներ կամ փողկապներ ձեռք բերում, որոնք, ըստ մամուլի հրապարկումների, այդքան էլ էժանագին չեն: Ստացվում է՝ երկրի առաջնորդը մի կողմից ողջունում է պարգեւավճարի ու բարձր վարձրատրության ինստիտուտը, մյուս կողմից ցանկանում ցույց տալ, թե ինքն է միակը, որ հերոսաբար հրաժարվում է դրանից: Ու մեծ հարց է մնում, թե ինչպես է տեղավորվում ամսական 1 միլիոն 36 հազար դրամ վարչապետի աշխատավարձի մեջ եւ ինչպես է հոգում իր բազմազավակ ընտանիքի հոգսերը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:56
22:33
19:46
19:21
19:03
15:11
15:08
15:05
14:41
11:36
11:15
10:52
10:36
10:22
10:03
13:19
13:15
13:13
13:08
17:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02