Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին Հայաստանի Հանրապետություն կատարած իր հագեցած աշխատանքային այցն ավարտել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցելությամբ:
Նպատակն էր ծանոթանալ «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող Իրանի քաղաքացի դատապարտյալների և նախնական կալանքի տակ գտնվող անձանց պահման պայմաններին:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և հիմնականում «Արմավիր» ՔԿՀ-ում ներկա պահին գտվում է ԻԻՀ 35 քաղաքացի: Նրանցից 10-ի նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, 7-ի վերաբերյալ թեև կա կայացված դատավճիռ, սակայն դրանք գտնվում են դատական բողոքարկման փուլում, իսկ 18 անձ նախաքննության կամ դատաքննության փուլում գտնվող քրեական գործերով գտնվում է նախնական կալանքի տակ:
Իրավական ոլորտում հայ-իրանական համագործակցության զարգացման համատեքստում հետագա պատիժը հայրենիքում կրելու նպատակով 2020-2021թթ. ընթացքում ՀՀ-ի կողմից ԻԻՀ-ին է հանձնվել այդ երկրի 47 քաղաքացի:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանի և «Արմավիր» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի ուղեկցությամբ պարոն Մոթազերին շրջել է քրեակատարողական հիմնարկի վարչական, ինչպես նաև պահվող անձանց բնակելի տարածքներում, զբոսահրապարակներում: Տեղում անմիջականորեն ծանոթացել է պահվող անձանց կեցության պայմաններին, Իրանի քաղաքացիների առողջության պահպանման և սպասարկման համար քրեակատարողական հիմնարկում առկա կարողություններին: Նա հետաքրքրվել է նաև դատապարտյալների սննդի որակից և խոհանոցային պայմաններից, ինչպես նաև առօրյայի կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքներից:
ԻԻՀ գլխավոր դատախազին ընդհանուր գծերով ներկայացվել է քրեակատարողական ծառայությունում իրականացվող և նախանշվող բարեփոխումների էությունը, նպատակներն ու խնդիրները, որոնք ուղղված են առաջին հերթին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց, այդ թվում նաև օտարերկրացիների պահման պայմանների, նրանց կենսական և այլ իրավունքների պաշտպանության, ինչպես նաև վերասոցիալականացման մեխանիզմների բարելավմանը:
ԻԻՀ գլխավոր դատախազը նաև զրուցել է ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող Իրանի քաղաքացիների հետ, լսել նրանց կարծիքներն իրենց նկատմամբ ՔԿՀ-ում դրսևորվող վերաբերմունքի, պահման ընդհանուր վիճակի մասին, պատասխանել նրանց հարցերին:
Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին գոհունակություն է հայտնել ԻԻՀ քաղաքացիների համար քրեակատարողական հիմնարկում ստեղծված պայմանների, նրանց իրավունքների ապահովման վիճակի կապակցությամբ, տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
10:13
09:42
09:38
09:22
10:50
10:25
10:10
16:29
16:12
15:48
15:34
15:05
14:13
13:58
13:56
13:44
13:23
13:05
12:46
12:44
10:25 16.08.26
10:50 16.08.26
10:10 16.08.26
09:38 17.08.26
09:42 17.08.26
09:22 17.08.26
10:13 17.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02