Եվրամիությունը չի մտածում «Պլան Բ»-ի մասին, եթե Իրանի հետ դիվանագիտությունը տապալվի:
Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը՝ ի հակադրություն ԱՄՆ-ի հայտարարության առ այն, որ «ամեն տարբերակ» սեղանին է, գրում է mehrnews.com-ը:
«Ժամանակն է վերադառնալ բանակցությունների սեղանին: Եվ ես չեմ ուզում մտածել «Պլան Բ»-ի մասին, քանի որ իմ պատկերացրած «Պլան Բ»-ն չի կարող լավ ծրագիր լինել», – ասել է Բորելը:
Նրա այս մեկնաբանությունը հակադրվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ երկու օր առաջ արած արտահայտություններին, թե ԱՄՆ-ն «կանդրադառնա Իրանի կողմից առաջադրված մարտահրավերներին դիմակայելու բոլոր տարբերակներին»:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանը հայտնել է, որ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները՝ Թեհրանի և միջնորդ պետությունների միջև, կվերականգնվեն հինգշաբթի՝ Բրյուսելում:
Սեպտեմբերի 21-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Ղաթիբզադեն ասել էր, որ միջուկային գործարքի ամբողջական էֆեկտը վերականգնելու բանակցությունները Վիեննայում կվերսկսվեն մի քանի շաբաթվա ընթացքում: Երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի խոսքով՝ Թեհրանն ակնկալում է, որ բանակցային գործընթացը կհանգեցնի Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը:
15:04
14:52
14:36
14:19
14:05
13:48
13:40
13:34
13:18
13:03
12:49
12:12
11:55
11:45
11:45
11:33
11:14
11:11
10:35
10:16
12:49 19.08.26
12:12 19.08.26
11:45 19.08.26
11:55 19.08.26
10:16 19.08.26
10:35 19.08.26
11:45 19.08.26
13:40 19.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02