«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք արդեն գրել ենք, որ ՀՀԿ-ն նորից ռեսթարթ է սկսել` վերահաշվառում է իրականացնում, որպեսզի պարզի, թե ովքեր են ուզում շարունակել ճանապարհը Հանրապետական կուսակցության հետ, եւ քանի անդամ է մնացել ՀՀԿ-ում։ Դեկտեմբերին ՀՀԿ-ն համագումար է անելու, որտեղ կամփոփեն վերահաշվարկի արդյունքները եւ կհրապարակեն իրենց հետագա մարտավարությունը։ Եվ չնայած գործընթացը դեռ չի ավարտվել, սակայն մեզ որոշ տվյալներ հայտնի են դարձել։
Մասնավորապես, երբեմնի իշխանական 120-130 հազարանոց կուսակցությունից այս պահի դրությամբ մնացել է 10 հազարից մի քիչ ավելի անդամ, համենայնդեպս՝ այդքան դիմում են ստացել, որտեղ մարդիկ նշել են ՀՀԿ-ին իրենց անդամակցությունը շարունակելու ցանկության մասին։ ՀՀԿ-ական մեր զրուցակիցն ասաց նաեւ, որ վերջին 2-3 ամիսներին նոր դիմումներ էլ են ստացել` մոտ 350 անձից, հիմնականում` երիտասարդներից։
ՀՀԿ կազմբաժնի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը դիմումների թվի վերաբերյալ հարցին այսպես արձագանքեց. «Ես չգիտեմ՝ որտեղից Ձեզ այդ տեղեկությունները․ հաշվարկը դեռ չի ավարտվել, երբ ավարտվի, կտեղեկացնենք` կհրապարակենք»: Իսկ հնարավո՞ր է, որ 10 հազարից շատ լինի։ «Ամեն ինչ հնարավոր է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:56
22:33
19:46
19:21
19:03
15:11
15:08
15:05
14:41
11:36
11:15
10:52
10:36
10:22
10:03
13:19
13:15
13:13
13:08
17:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02