Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա մեցցո-սոպրանո, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Վարսենիկ Ավանյանի «Աշնանային երկխոսություն» խորագրով մենահամերգը։ Ծրագրում ընդգրկված են Կ․ Մոնտեվերդիի, Մ․Ա․ Շարպանտյեի, Լ․ Բերիոյի, Լ․ վ․ Բեթհովենի և Տ․ Մանսուրյանի վոկալ-կամերային ստեղծագործությունները։ Այս համերգով երգչուհին ամփոփում է իր ստեղծագործական տարին, որը, չնայած համավարակին՝ բավական հագեցած էր։ 2021 թ. Վ. Ավանյանը ելույթ է ունեցել Մոսկվայի Նիկո ցուցասրահում, որտեղ ռուս հայտնի դիրիժոր Ֆիլիպ Չիժևսկու ղեկավարությամբ Questa Musica նվագախմբի և երգչախմբի հետ կատարել է Կոմիտասի խմբերգերը, Ներսես Շնորհալու աղոթքները, Տիգրան Մանսուրյանի «Հավատով խոստովանիմ»-ը ըստ Ներսես Շնորհալու և Գաբրիել Գարսիա Լորկայի բանաստեղծությունների հիման վրա գրված վոկալ շարքը, ինչպես նաև Լուչիանո Բերիոյի «Ժողովրդական երգեր» շարքը: Բացի դրանից՝ երգչուհին դաշնակահարուհի Կարինա Պողոսբեկովայի հետ Մոսկվայի տարբեր հարթակներում ներկայացրել է հայ հեղինակների ստեղծագործությունները։ Նույն տարում Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում ներկայացրել է Ֆ․ Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերան, ինչպես նաև նույն թատրոնի ճեմասրահում ունեցել է մենահամերգ՝ որտեղ երգել է Բեթհովենի՝ հազվադեպ հնչող վոկալ-գործիքային ստեղծագործությունները։ Համերգին մասնակցում են դաշնակահարուհի Կարինա Պողոսբեկովան (ՌԴ), ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Աբրահամյանը, թավջութակահար Գառնիկ Ենգիբարյանը, դաշնակահար Ելենա Վարդազարյանը և կիթառահար Նիկոլայ Տեր-Հովհաննիսյանը։
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02