Սուդանի Ինքնիշխան խորհրդի անցումային իշխանության նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել, ինչպես նաև ցրել է կառավարությունը: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին վերջինս հայտարարել է հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս:
Բացի այդ, վերջինս հայտարարել է 2019 թվականի սահմանադրական հռչակագրի որոշ կետերի չեղարկման մասին: Ընտրություններ են նշանակվել 2023 թվականի հուլիսին:
Ալ-Բուրհանը վստահեցրել է, որ զինված ուժերը շարունակում են ժողովրդավարական անցումը մինչև իշխանության փոխանցումը քաղաքացիական կառավարությանը, իսկ վարչապետի ձերբակալությունը հարկադրված է համարում, քանի որ նրա գործողությունները սպառնում էին պետական անվտանգությանը:
Ընդդիմությունը խորհրդի նախագահի հայտարարությունը որակել է որպես հեղաշրջում:
Ավելի վաղ հաղոդվում էր, որ զինվորականներն անհայտ ուղղությամբ են տարել վարչապետ Աբդալա Համդոկին, որը կոչ էր արել մարդկանց դուրս գալ փողոց և թույլ չտալ զինվորականներին զավթել իշխանությունը:
Զինվորականներն անջատել են համացանցը: Իսկ ցուցարարները մի շարք փողոցներ են փակել, նրանք անվադողեր են այրում: Վերջին տվյալներով՝ բախումների հետևանքով 12 մարդ է վիրավորվել:
2019 թվականին Սուդանում ռազմական հեղափոխություն է տեղի ունեցել՝ պայմնավորված խոր տնտեսական ճգնաժամի ֆոնին բնակիչների ցույցերով: Երկիրը 30 տարի ղեկավարած նախագահ Օմար ալ-Բաշիրա հայտնվեց բանտում:
Զինվորականները և քաղաքացիական ուժերը պայմանավորվել էին անցումային իշխանություն ստեղծել՝ բաերփոխումների համար: Ժամանակավոր Ինքնիշխան խորհուրդը գլխավորել է ալ-Բուրհանը, իսկ Համդոկը դարձել է վարչապետ: Սակայն խորհրդի գործունեության ժամկետը լրանում է նոյեմբերին:
Սեպտեմբերին երկրում հեղաշրջման ևս մեկ փորձ է տեղի ունեցել, որի կազմակերպման մեջ զինվորականները մեղադրել են նախկին նախագահ ալ-Բաշիրի կողմնակիցներին:
15:04
14:52
14:36
14:19
14:05
13:48
13:40
13:34
13:18
13:03
12:49
12:12
11:55
11:45
11:45
11:33
11:14
11:11
10:35
10:16
12:49 19.08.26
12:12 19.08.26
11:45 19.08.26
11:55 19.08.26
10:16 19.08.26
10:35 19.08.26
11:45 19.08.26
13:40 19.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02