ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական երկօրյա այցով Կիպրոսում է: Պաշտոնական այցը մեկնարկել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ հանդիպմամբ: Ողջույնների փոխանակումից հետո զրույց է ծավալվել հայ-կիպրական դարավոր բարեկամության, ընդհանուր անցյալի եւ պատմության տարբեր դրվագներում իրականացված փոխօգնության շուրջ: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Կիպրոսը դեռեւս 1975 թվականին Եվրոպայում առաջինը, աշխարհում երկրորդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է սահմանել, ինչպես նաեւ` պատասխանատվություն ցեղասպանությունների ժխտման համար: Առանձնահատուկ շեշտվել է բարեկամ երկրների օրենսդիր մարմինների համագործակցության գերազանց մակարդակը՝ նախանշելով հեռանկարային ծրագրերը: Կողմերը խորհրդարաններում գործող համագործակցության հանձնաժողովների ձեւաչափը համարել են միջխորհրդարանական օրակարգն առավել ընդլայնելու լավագույն մեխանիզմ: ԱԺ նախագահը բարձր է գնահատել երկու երկրների պատգամավորների օրինակելի փոխգործակցությունը տարբեր խորհրդարանական վեհաժողովներում՝ միմյանց համար կարեւոր հարցերի բարենպաստ լուծմանը հասնելու նպատակով: ՀՀ խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բարեկամ Կիպրոսին 2020թ. հոկտեմբերի 9-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձեւի միաձայն ընդունման համար: Նա նաեւ երախտագիտություն է հայտնել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին՝ հայազգի պատգամավոր Վարդգես Մահդեսյանի նախաձեռնությամբ 44-օրյա պատերազմի մասնակիցներին խորհրդարանում ընդունելու համար: Ալեն Սիմոնյանը դատապարտելի է համարել 2021թ. հուլիսին Ադրբեջանի Միլի Մեջլիսի միջազգային հարաբերությունների եւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Սամեդ Սամեդովի գլխավորած պատվիրակության այցը Կիպրոսի հյուսիսային հատված՝ թուրքական կողմից կղզու մասնակի գրավման 47-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով: ՀՀ օրենսդիր մարմնի նախագահը վերահաստատել է Հայաստանի լիակատար աջակցությունը Կիպրոսի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին՝ հանուն արդարության վերականգնման եւ եղբայրական Կիպրոսի վերամիավորման: Կողմերը Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության ձեւաչափի մեկնարկն առաջնահերթություն են դիտարկել՝ փաստելով, որ լայն հնարավորություններ են ստեղծվելու փոխադարձ հետաքրքրության բազմաթիվ ոլորտների զարգացման համար: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը հավաստիացրել է, որ իր կողմից բոլոր ջանքերը ներդրվելու են հայ-կիպրական միջխորհրդարանական կապերն ամրապնդելու ուղղությամբ: Նա վստահություն է հայտնել, ուր ՀՀ ԱԺ նախագահի այցը կարեւոր ներդրում է փոխադարձ հանձնառությունների բարձրաձայնման եւ համատեղ ծրագրերի մշակման համար: ՀՀ ԱԺ նախագահը կիպրոսցի գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով ժամանել Հայաստան: Հանդիպումը եզրափակվել է մամուլի համար երկկողմանի հայտարարությունների հրապարակմամբ: Պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի եւ Կիպրոսի խորհրդարանի նախագահներն այցելել են նաեւ հրադադարի գիծ:
15:04
14:52
14:36
14:19
14:05
13:48
13:40
13:34
13:18
13:03
12:49
12:12
11:55
11:45
11:45
11:33
11:14
11:11
10:35
10:16
12:12 19.08.26
12:49 19.08.26
11:45 19.08.26
11:55 19.08.26
10:16 19.08.26
10:35 19.08.26
11:45 19.08.26
13:40 19.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02