Իլոն Մասկը կարող է դառնալ 300 միլիարդ դոլար կարողությամբ առաջին մարդը:
Tesla-ի գործադիր տնօրենը եւ աշխարհի ամենահարուստ մարդը երկուշաբթի օրը ավելացրել է իր կարողությունն ավելի քան 36 միլիարդ դոլարով այն բանից հետո, երբ ավտոարտադրողի բաժնետոմսերն աճեցին 12.7 տոկոսով Hertz-ի կողմից 100.000 էլեկտրաքարի պատվերի շնորհիվ:
Նրա հարստության մեկօրյա աճն ամենամեծն էր Bloomberg Billionaire Index-ի պատմության մեջ եւ հավասարվել է աշխարհի 34-րդ ամենահարուստ մարդու կարողությանը: Նրա 289 միլիարդ դոլարը գրեթե 100 միլիարդ դոլարով ավել է, քան ցուցակում առաջին տեղը զբաղեցնող Ջեֆ Բեզոսից, ում կարողությունը երկուշաբթի օրվա դրությամբ կազմում էր 193 միլիարդ դոլար, հայտնում է Bloomberg-ը:
Մասկն իր առավելությունն ավելացրել է նաեւ աշխարհի մյուս նախկին ամենահարուստ մարդկանց նկատմամբ: Այժմ նրա արժեքը 184 միլիարդ դոլարով ավել է, քան Ուորեն Բաֆեթին, ով ներկայումս աշխարհի 10-րդ ամենահարուստ մարդն է, եւ ավելի քան 150 միլիարդ դոլարով՝ Բիլ Գեյթսից:
Մասկի սեփական կապիտալն այժմ այնքան մեծ է, որ այն գերազանցել է աշխարհի երկրորդ խոշոր ավտոարտադրողի՝ Toyota-ի շուկայական կապիտալիզացիան, որը գնահատվում է մոտավորապես 283 միլիարդ դոլար: Tesla-ն իր արժեքով առաջին անգամ շրջանցել էր Toyota-ին 2020 թվականի հուլիսին՝ գրավելով առաջին տեղը։
Արդյունքում Մասկի կարողությունը հասել է ռեկորդային բարձունքների։ 255.2 միլիարդ դոլարի դեպքում, գրում է Forbes-ը, Մասկը կարող է դառնալ «մոլորակի վրա երբեւէ ապրած ամենահարուստ մարդը»:
Նա նաեւ ավելի հարուստ է, քան Facebook-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը եւ Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը, ովքեր Forbes-ի ցուցակում զբաղեցնում են 6-րդ եւ 7-րդ հորիզոնականները:
15:49
15:42
15:14
15:06
14:46
14:33
13:34
13:34
13:28
13:15
11:09
11:07
10:33
10:03
10:13
09:42
09:38
09:22
10:50
10:25
14:33 18.08.26
15:49 18.08.26
15:42 18.08.26
10:03 18.08.26
11:07 18.08.26
10:33 18.08.26
15:14 18.08.26
11:09 18.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02