Ռուսաստանի զբոսաշրջիկները Եգիպտոսի թանկ հյուրանոցների գրթե բոլոր տեղերը վերցրել են նոյեմբերյան երկար հանգստյան օրերի համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ՌՏՕԱ) գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն:
«Տուրօպերատորներն արձանագրում են Եգիպտոս շրջագայությունների ռեկորդային պահանջարկը նոյեմբերյան տոների ժամանակաշրջանում: Պահանջարկին դրդել է լոքդաունը Մոսկվայում եւ Ռուսաստանի տարածաշրջաններում: Դրա հետ մեկտեղ, տեղերի առավել մեծ անբավարարություն է արձանագրվում Եգիպտոսի թանկ հյուրանոցներում, առկա է նաեւ մեկ այլ գործոն՝ գործնականում առկա կանոնավոր չվերթների մեծ ծանրաբեռնվածությունը: Օրինակ, չարտերները Եգիպտոսում կգործարկվեն միայն նոյեմբերի 9-ից»,-ասել է Լոմիձեն:
Ավելի վաղ ասոցիացիան գործակալությանը հաղորդել է, որ Եգիպտոսը գլխավորել է ռուսաստանցիների շրջանում առավել մեծ տարածում ունեցող ուղղությունների վարկանիշը նոյեմբերի հանգստյան օրերի ժամանակաշրջանում: Լոմիձեի խոսքով՝ ճյուղի մի շարք ներկայացուցիչներ նշում են, որ նոյեմբերյան տոների չվերթները Եգիպտոս ծանրաբեռնված են ավելի քան 75 տոկոսով:
«Առավելակետի շրջանում տեղերի դեֆիցիտի վերացմանը չի օգնի նաեւ հյուրանոցների բեռնվածության սահմանաքանակը չեղարկելու վերաբերյալ Եգիպտոսի զբոսաշրջության նախարարության վերջերս ընդունված որոշումը: Հոկտեմբերի 21-ից Եգիպտոսի հյուրանոցներին թույլատրել են աշխատել 100 տոկոս ծանրաբեռնվածությամբ՝ 70 տոկոսի փոխարեն»,-նշել է նա:
«Տուրօպերատորների միագումար գնահատումներով՝ ռուսաստանցիները հիմնականում մեկնում են Խուրգադա եւ Շարմ-Էշ-Շեյխ, ընդ որում՝ այդ առողջարաններն ամրագրում են գործնականում հավասար բաժիններով՝ 50:50: Ամենից հաճախ մեր հայրենակիցները Եգիպտոսի առողջարաններ փաթեթային շրջագայություններ են ձեռք բերում 7-10 գիշերվա համար»,-պատմել է Լոմիձեն: Նրա խոսքով՝ Եգիպտոս շրջագայությունների վաճառքներն Ամանորի համար ընթանում են սպասվող նվազ ակտիվությամբ, քան նոյեմբերյան տոների համար: Ռուսաստանում հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 7-ը սահմանվում են ոչ աշխատանքային օրեր՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով:
Միեւնույն ժամանակ ՌԴ-ի առանձին տարածաշրջաններում ոչ աշխատանքային օրերն ավելի շուտ են սահմանվում: Մոսկվայում դրանք հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 7-ն են: Այդ ժամանակաշրջանում փակվում են քաղաքի գրեթե բոլոր կազմակերպություններն ու ձեռնարկությունները, բացի նրանցից, որոնք ապահովում են դրա գործառումը: Աշխատելու են առաջին անհրաժեշտության մթերքների եւ ապրանքների խանութները, դեղատները: Ռոստորանները կկարողանան սպասարկել միայն առաքմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
15:49
15:42
15:14
15:06
14:46
14:33
13:34
13:34
13:28
13:15
11:09
11:07
10:33
10:03
10:13
09:42
09:38
09:22
10:50
10:25
14:33 18.08.26
15:49 18.08.26
15:42 18.08.26
10:03 18.08.26
11:07 18.08.26
10:33 18.08.26
15:14 18.08.26
11:09 18.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02