Google-ը ազդարարել է Android 12L-ի մասին՝ ճկուն սմարթֆոնների, պլանշետների եւ ChromeOS օպերացիոն համակարգով աշխատող այլ գաջեթների համար: Այս մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում։ Օպերացիոն համակարգի նոր տարբերակը նախատեսված է մեծ էկրանների վրա գործող օպերացիոն համակարգը ավելի հարմար եւ արագ դարձնելու համար։ Բացի այդ, կփոխվի օգտատիրոջ ինտերֆեյսի տարրերի դասավորությունը եւ համակարգի ձեւավորումն ամբողջությամբ: Օրինակ, ծանուցումների վահանակը կտեղակայվի աջ կողմում, իսկ արագ կարգավորումների ընտրացանկը կտեղաշարժվի դեպի ձախ: Մշակողները նաեւ բարելավել են մեծ էկրանի համատեղելիությունը հավելվածների հետ, որոնք դրան հարմարեցված չեն: Բացի այդ, Android 12L-ին ավելացրել են բազմաֆունկցիոնալության նոր ռեժիմ, որը ներառում է էկրանի բաժանման հնարավորություն եւ մի հավելվածից մյուսին անցնելու նոր միջոց: Android-ի նոր տարբերակը կթողարկվի 2022 թվականի սկզբին։ Այժմ մշակողների համար հասանելի է օպերացիոն համակարգի էմուլյատոր, որը նոր գործառույթները փորձելու հնարավորություն է տալիս։
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02