Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ՝ Բրիջիտի արտաքին տեսքը «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ վիճաբանությունների տեղիք է տվել համացանցում: Այս մասին գրում է «lenta.ru»-ն։ Պապարացիները 68-ամյա Բրիջիտ Մակրոնին ֆիքսել են Հռոմում հոկտեմբերի 30-31-ն անցկացված միջոցառման ժամանակ: Ֆրանսիայի առաջին տիկինը ներկայացել է սև երկար շրջազգեստով և մուգ կապույտ մետաքսյա վերնազգեստով: Տեսքը վերջինս ամբողջացրել է սև լաքապատ բարձրակրունկներով և արևապաշտպան ակնոցով: Համացանցի օգտատերերը տարբեր կարծիքներ են հայտնել Մակրոնի կնոջ հանդերձանքի վերաբերյալ: Ոմանց դուր չի եկել Ֆրանսիայի առաջին տիկնոջ տեսքը: «Նրա համար նորմալ ոճաբանի վարձեք», «Կինս վայրագույրներ է գնում, որոնք ավելի լավ տեսք ունեն, քան այդ կանանց զգեստները», «Ինչո՞ւ է Բրիջիտը միշտ այդքան վատ տեսք ունենում»,- գրել են օգտատերերը: Միևնույն ժամանակ եղել են նաև նրա կերպարով հիացածների արձագանքները. «Բրիջիտ Մակրոնն ինչպես միշտ շատ էլեգանտ տեսք ունի», «Միայն Բրիջիտն է հասկանում՝ ինչ է պաշտոնական միջոցառումը»:
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02