Ռուսական Sputnik V կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծողները հայտարարել են թեստի մշակման մասին, որը հաստատում է պատվաստման փաստը։ Ենթադրվում է, որ նոր տեխնոլոգիան կօգնի բացահայտել պատվաստումների կեղծ վկայականներ ունեցողներին։ Այս մասին, ինչպես գրում է Euronews-ը, հայտնել է Գամալեյի անվան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։ Նրա խոսքով, թեստի շրջանակներում արյան թեստ է անցկացվում ադենովիրուսի նկատմամբ հատուկ հակամարմինների առկայության համար, որն օգտագործվում է Sputnik V-ի առաջին բաղադրիչում և Sputnik-Light-ում։ Sputnik V-ի առաջին բաղադրիչը հիմնված է ադենո 26-ի վրա։ Մարդկանց մոտ այն չափազանց հազվադեպ է: Հետևաբար, ադենո 26-ի նկատմամբ հակամարմինների առկայությունը ցույց է տալիս, որ մարդիկ պատվաստված են: Գինցբուրգը նշել է, որ մասնագետները մոտ մեկ ամիս է, ինչ այս եղանակով թեստավորում են ինտենսիվ թերապիայի հիվանդներին։ Ըստ ինստիտուտի, ստուգմամբ հաստատվել է պատվաստման վկայական ունեցողների մոտ 80%-ի պատվաստման փաստը։ Մյուսների փաստաթղթերը, ամենայն հավանականությամբ, կեղծված են եղել։ Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ Ռուսաստանում 56 միլիոն մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն մեկ բաղադրիչ, այսինքն՝ չափահաս բնակչության կեսից պակասը։ Միևնույն ժամանակ գրանցվում են COVID-19-ից հիվանդացության և մահացության առավելագույն ցուցանիշները։ Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակման ավելի քան 40 հազար նոր դեպք, գրեթե 1200 մարդ համաճարակի զոհ է դարձել։
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
20:12 18.10.26
20:02 18.10.26
18:00 18.10.26
18:05 18.10.26
15:44 17.10.26
14:38 17.10.26
09:03 17.10.26
09:18 17.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02