Իսրայելը ԱԹՍ-ներից պաշտպանության եւ ՀՀՊ նոր համակարգ է թողարկում, գրում է Times of Israel-ը։
Ռադարի հիմքով համակարգի տեղակայումը, որը պետք է տեղի ունենա մոտ ժամանակներս, հատկապես հյուսիսում երկրի հակաօդային պաշտպանական համակարգի լավացման հարցով Իսրայելի ՌՕՈւ ջանքերի մի մասն է կազմում։
Երկրի ՊՆ հաղորդմամբ՝ Sky Dew անվանումը ստացած համակարգը նախատեսված է մոտեցող հեռահար գործողության հրթիռների հայտնաբերման համար։ Իսրայելում արդեն կան մի շարք ռադարային համակարգեր մոտեցող սպառնալիքների հայտնաբերման համար, սակայն նոր աերոստատը կոչված է ավելացնելու եւ լավացնելու գործող հնարավորությունները՝ հաղորդիչներ տեղակայելով մեծ բարձրության վրա։
«Այս տեխնոլոգիան մեծացնում է օդային հսկողության պատկերների հուսալիությունն ու բարձրացնում արդյունավետությունը մի շարք թիրախների նկատմամբ»,-ասել է Israel Aerospace Industries ընկերության գործադիր տնօրեն Բոազ Լեւին։
Sky Dew աերոստատը, որն իր տեսակի մեջ ամենախոշորներից մեկն է, մշակվել է Իսրայելի հակահրթիռային պաշտպանության կազմակերպության եւ ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գործակալության համատեղ ձեռնարկության կողմից մի քանի տարի շարունակ: Համակարգը վերջին ամիսներին ենթարկվել է վերջնական փորձարկման։
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02