Համայնքները քաղաքացիական հասարակության ձևավորման հիմնաքարերից մեկն են և ժողովրդավարության կայացման հիմքերը երկրում: Ամեն մի համայնք, որպես մի ընտանիք, առկա խնդիրները միասնական ուժերով լուծելու, հարգանքի ու հանդուրժողականության օրինակ դառնալով` հզորացնում է պետությունը:
Ծրագիրը նպատակ ունի ՀՀ տնտեսական ենթատարածքների սոցիալ-տնտեսական անհամաչափության պատճառների, տնտեսական զարգացան անհամամասնությունները մեղմելու կամ չեզոքացնելու հնարավոր ուղիների սահմանումը:
Յուրաքանչյուր համայնքի օբյեկտիվ բնութագրիչները, ինչպես նաև դրանց տնտեսական զարգացման ընթացքը պայմանավորում են դրանց ֆինանսական հնարավորությունների խիստ տարբերություններ: Վերջիններն իրենց արտահայտությունն են գտնում համայնքային սոցիալական ու տնտեսական ենթակառուցվածքների ձևավորման ու պահպանման, համայնքային ծառայությունների մատուցման հնարավորությունների անհամաչափության մեջ: Փոքր համայնքները, որպես կանոն, ունեն փոքր բյուջեներ, որոնց եկամուտները հնարավորություն չեն տալիս լուծելու ոչ միայն համայնքի զարգացման խնդիրները, այլև նույնիսկ բավարարելու բնակչության կենսական սոցիալական կարիքները: Արդյունքում՝ առաջանում են համայնքային մակարդակում մարդկային զարգացման ու աղքատության մակարդակների էական տարբերություններ:
Տարածքային սոցիալ-տնտեսական զարգացման անհամաչափությունների հետագա
խորացումը խոչընդոտում է երկրի ներքին սոցիալական ու տնտեսական կայունությանը և նույնիսկ անվտանգությանը՝ նպաստելով տնտեսապես թույլ զարգացած տարածքներից բնակչության անցանկալի արտագաղթին:
Զարգացման քաղաքականությունը պետք է ներառի մի շարք հիմնարար միջոցառումներ, որոնք կխրախուսեն տարածքներում տնտեսական ու ներդրումային
ակտիվության աճը: Դրանց մեջ էական դեր կխաղա ինչպես պետական, այնպես էլ,
հատկապես մասնավոր ներդրումների վերաուղղումը Երևանից դեպի ՀՀ տարածքներ` այլ քաղաքներ և գյուղական բնակավայրեր՝ նպատակ ունենալով խրախուսել ու նպաստել տարածքային «աճի բևեռների» ձևավորմանը: Տնտեսական աճի խրախուսումը ՀՀ տարածքներում կնպաստի կենսամակարդակի, զբաղվածության ու մարդկային զարգացման տարածքային անհամաչափությունների մեղմմանը: Այսպիսով` քաղաքականությունը պետք է ուղղված լինի ՀՀ տարածքների համալիր զարգացմանը:
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:02 19.10.26
18:00 18.10.26
20:02 18.10.26
18:05 18.10.26
20:12 18.10.26
09:34 19.10.26
09:49 19.10.26
09:34 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02