Արդեմ մի քանի ժամ այստեղ նստած կառավարության անդամները վարչապետի աթոռը զբաղեցրած անձնավորության գլխավորությամբ ՀՀ տարածքում թույլ են տվել տեղադրել թշնամական պահակակետ, մաքսակետ: Ավելին հպարտանում են, որ իրենք են թույլ տվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
«ԱԽ իբր թե քարտուղարը երեկ հպարտանում էր, որ 15 տարվա մեջ ամենալավ ճանապարհն էր սարքել Սյունիքում շրջանցող: Հայրենադավ, դավաճան, կապիտուլյանտ իշխանությունները միայն կարող են դա անել: Իրենց անվտանգության համար հարյուրավոր ոստիկաններ են բերել այստեղ: Եթե այսքան ոստիկան Սյունիքի մայրուղու վրա կանգնած լիներ, որեւէ մեկը չէր համարձակվի թշնամական մաքսակետ կառուցել: Երեկվանից արդեն այս կապիտուլյանտ իշխանության լուռ համաձայնությամբ կամ դավաճանական համագործակցությամբ, փոխադարձ համաձայնությամբ ՀՀ կարեւորագույն մայրուղիներից մեկի Գորիս-Կապան մայրուղու վրա հաստատվել է թուրքական գերիշխանություն: Իրենք դրանից չեն ամաչում, Նիկոլը չի ամաչում»,-ասաց նա: Նրա խոսքով, իշխանությունների դավաճանական գործունեության արդյունքում Հայաստանի հարավը կտրվել է մնացած երկրից, շրջափակման մեջ են մնացել Սյունիքի մի շարք գյուղեր. «Առավոտյան լուր եղավ Սյունիքից, որ ոստիկանները թույլ չեն տվել քաղաքացիներին անցնել Հայաստանի մայրուղով: Այսպիսին են սրանք սարքել երկիրը եւ շարունակում են կեղծ խաղաղության խոստումով բերել նվաստացում: Սրանց միակ փրկությունը մեկ տարի եղել է ոստիկանական այս շարասյուները: Սրանք պարգեւավճարներ են բաժանում, փոխարենը առաջնագծի մեր դիրքը շարունակում են մնալ չկահավորված, վրանային, ձմռան դիմաց շարունակում են մնալ անպաշտպան եւ թշնամին՝ վստահ լինելոբվ, որ քանի դեռ այս շենքում նստած է Նիկոլ Փաշինյանը, կարողանում է իր սեւ գործն անել ՀՀ տարածքում»,-ասաց Գեղամ Մանուկյանը:
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
20:12 18.10.26
20:02 18.10.26
18:00 18.10.26
18:05 18.10.26
15:44 17.10.26
14:38 17.10.26
09:03 17.10.26
09:18 17.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02