Ժամեր անց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։ Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին սպասվում է, որ ստադիոնն այսօր լեցուն կլինի։ Երկրպագուն շարունակում է մնալ իր ազգային թիմի կողքին և պատրաստ է լիակատար աջակցություն ցույց տալ։ Ընտրական փուլի ավարտից երկու տուր առաջ Հայաստանի հավաքականը տեսական հնարավորություն է պահպանում ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու ։ Այսօր մեզ անհրաժեշտ է հաղթել։ Հիշեցնենք, որ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ սեպտեմբերին տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի 0։0։ -«Խոսում ենք մի մրցակցի մասին, որին լավ ճանաչում ենք և որը մեզ է լավ ճանաչում։ Մի քանի անգամ հանդիպել ենք այս մրցակցին, որը լավ թիմ ունի։ Կփորձենք հնարավորինս լավ հանդես գալ։
Դա պետք է մեր առավելություններից մեկը լիներ։ Գումարած դրան՝ թիմային մենթալիտետը, որը մեզ հավատով էր լցնում կատարվելիք աշխատանքի նկատմամբ և նպաստում այդ հավատի ու վստահության աստիճանական ուժեղացմանը»,- իսպանական Marca պարբերականին տված հարցազրույցում ասել էր Կապառոսը։ Փաստորեն, գլխավորելով մեր ազգային թիմը` Կապառոսը կարճ ժամանակում գտել էր բանալին, որը ստիպում է պայքարել և հաղթել։ Մեր մարզչի այս դիտարկումը վկայում է, որ մարտունակ կոլեկտիվ կառուցվել է հայրենասիրության և նվիրվածության հիմքի վրա։ «Ազգային հավաքականը չի կարող կախվածության մեջ լինել մեկ կամ երկու ֆուտբոլիստից և ադապտացվել նրանց։ Այստեղ այն սկզբունքն է գործում, որի մասին խոսել ենք թիմի հետ ի սկզբանե՝ պետք է իսկական ֆուտբոլային թիմ լինենք և քաղենք առավելագույնը յուրաքանչյուր խաղացողից։ Մենք չենք կարող դաշտում նախաձեռնությանը տիրել, քանի որ չունենք համապատասխան որակի ֆուտբոլիստներ։ Սակայն մենք կարող ենք խաղալ ուղղահայաց ֆուտբոլ և պրեսինգի ենթարկել հակառակորդին։ Մեր խաղաոճը չի կարող պայմանավորված լինել առանձին ֆուտբոլիստներով։ Մեզ դաշտում իսկական թիմային ոգի և վարքագիծ է անհրաժեշտ։ Հանդիպումը 90 րոպե է տևում, և դրա ընթացքում կարող ես փոխել ռազմավարությունդ։ Ինքներս պետք է լավ իմանանք մեր ռազմավարությունն ու մոտեցումները, իսկ մարդիկ պետք է ճանաչեն մեզ մեր ինքնության շնորհիվ»,- ավելացրել էր Կապառոսը։
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21
12:03
11:33
11:28
11:02
10:14
16:24
16:15
16:08
12:59
12:21 25.08.26
09:59 24.08.26
11:45 24.08.26
20:33 25.08.26
12:03 25.08.26
16:15 24.08.26
16:08 24.08.26
11:38 24.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02