Եվրամիությունը պլանավորում է իր պատմության մեջ առաջին զորավարժությունները կազմակերպել 2023 թվականին: Նոյեմբերի 15-ին այդ մասին հաղորդել է իսպանական El Pais թերթը՝ վկայակոչելով այն տեղեկությունը, որը բովանդակում է Միության անվտանգության հայեցակարգը, որը կստանա ԵՄ-ի ռազմավարական կողմնացույց անվանումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Գաղտնի փաստաթուղթը, որին ծանոթանալու հնարավորություն է ստացել հրատարակությունը, բովանդակում է ԵՄ-ի ռազմական ներուժի մեծացման կոչ՝ անհրաժեշտ ուժեր լինելու համար «իր աշխարհայացքի առաջշարժման և իր շահերի պաշտպանության» նպատակով»: «2023 թվականից մենք կանոնավորապես կկազմակերպենք զինավարժանքներ, այդ թվում ռազմածովային»,- ասված է փաստաթղթում:
Զորավարժությունները կոչված են նպաստելու եվրոպական՝ արագ հակազդման ուժերի ստեղծմանը, որոնք 2025 թվականին կարող են ունենալ մինչև 5 հազար զինծառայող: «Մենք կշարունակենք անցկացնել կանոնավոր զինավարժանքներ զինված ագրեսիայի դեպքում մեր փոխօգնության ուժեղացման համար»,- ընդգծված է փաստաթղթում:
Նշվում է, որ նախաձեռնության մանրամասները կշարադրվեն Միության արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարների նիստերում: Սպասվում է, որ Եվրամիության անվտանգության առաջին հայեցակարգը՝ ԵՄ-ի ռազմավարական կողմնացույց անվանմամբ կընդունվի 2022 թվականի գարնանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02