Փաշինյան-Ալիև՝ դեկտեմբերի 15-ին կայանալիք հանդիպումից որևէ լավ բան սպասել պետք չէ, քանի որ թուրքի դեմ ծնկած անձը չի կարող հավասարը հավասարի նման բանակցել Ադրբեջանի բռնապետի հետ և որևէ հաջողության հասնել։ Այնպես որ, հերթական հանդիպումը հերթական խոշոր կորուստներն է բերելու մեզ՝ Արցախից հետո արդեն ՀՀ տարածքների կորստի տեսքով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Բրյուսելում կայանալիք հանդիպմանն անդառաջ՝ բացարձակապես պատահական չէին նոյեմբերի 14-16-ին Սյունիքում Ադրբեջանի կողմից սահմանային սրացումները։ Ես համարում եմ, որ մինչ հանդիպումն Ադրբեջանը, ուժի դիրքերից հանդես գալով, ցույց է տալու, թե ինքն ինչեր է ակնկալում ստանալ և հաստատ ստանալու է։ Այն, որ այս աղետը շարունակական է լինելու, ես ասել էի դեռ կապիտուլյացիոն ակտից ստորագրումից հետո»,- նշեց քաղաքագետը։
Գագիկ Համբարյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարծ «խաղաղության օրակարգը» բացարձակ տապալված է, և ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության մտքերն այդպես էլ երազանք կմնան։
«Ադրբեջանը բազմիցս է ցույց տվել, որ նպատակ չունի հայերի հետ խաղաղություն հաստատելու, իսկ խաղաղության օրակագը կարելի է առաջ տանել, եթե երկու կողմերն էլ համաձայն են դրան։ Ադրբեջանցիներին մեկնած Փաշինյանի ձեռքը մնացել է օդում, և նրանք հիմա ստանում են այն, ինչի մասին երկու-երեք տարի առաջ անգամ չէին երազում», - ասաց Գագիկ Համբարյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։
13:52
13:38
11:35
11:14
11:02
10:38
10:22
10:22
10:04
18:05
17:52
17:34
17:17
17:03
11:04
10:41
10:39
10:12
09:34
09:07
11:14 13.08.26
10:41 12.08.26
17:52 12.08.26
11:35 13.08.26
13:38 13.08.26
13:52 13.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02