Վերջին օրերին Հայաստանում կատարվեցին տարբեր մասշտաբների մի շարք փոփոխություններ: Այս համատեքստում անկնալվում են նաև փոփխություններ առանցքային ոլորտներում՝ բանկային, հարկային, էներգետիկ և այլն: Այս փոփոխությունները նպատակ ունեն առաջին հերթին աջակցել ՓՄՁ-ներին և նոր արտադրություն կազմակերպողներին՝ տնտեսության շարժը արագացնելու և իրական հատվածի ֆինանսական կարգավիճակը փոխելու համար:
Եթե օրինակ դիտարկենք բանկային ոլորտը, կարելի է նշել, որ այն մեր տնտեսության կայացած և պաշտպանված ոլորտն է եղել, իր գրագետ մենեջերներով, սակայն հիմա այդ ոլորտի համար լավագույն ժամանակները չեն: Սա ուղղակիորեն կապված է իրական հատվածում առկա ֆինանսական խնդիրների հետ, ինչի պատճառով վարկերի վերադարձը ավելի ու ավելի ռիսկային է դառնալու:
Իհարկե միջոցառումներ իրականացվում են այս ուղղությամբ: Օրինակ ԿԲ-ն կրկին իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով այն 6,75% -ի: Չնայած դրան՝ Հայաստանի բանկային տոկոսները բարձր են, որի պատճառը նաև պետության կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականությունն է՝ պայմանավորված գնաճի դեմ պայքարի տրամաբանությամբ:
Հենց այս և մի շարք այլ խնդիրներ քննարկելու համար, օրերս, գործադիր մարմնում հանդիպում էր եղել բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ, որտեղ առաջարկվել էր, որպեսզի բանկային ոլորտի կողմից տարբերակներ ներկայացվեն, թե ինչ կոնկրետ միջոցառումներ պետք է իրականացվեն տնտեսության համար լրացուցիչ վարկավորում ապահովելու նպատակով: Այլ կերպ ասած բանակային համակարգը պետք է էժան և երկարատև փողեր տրամադրելու ուղիներ գտնի:
Փոքր և միջին բիզնեսի վարկավորման խթանում և գյուղացիական տնտեսություններին ստեղծված վարկային ծանր իրավիճակից դուրս գալու լուծումներ, ահա սրանք են առաջնային քայլերը, որոնք պետք է նոր կառավարությունը իրականացնի: Իր հերթին բանկային համակարգը պետք է փոքր ռիսկերի հաշվին աջակցի գործարարներին՝ այս կերպ որոշակիորեն ապահովագրելով իրեն ապագա մեծ ռիսկերից՝ նպաստելով ֆինանսապես կայացած և վարկունակ ձեռնարկությունների ստեղծմանը:
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:02 19.10.26
18:00 18.10.26
20:02 18.10.26
18:05 18.10.26
20:12 18.10.26
09:34 19.10.26
09:49 19.10.26
09:34 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02