Արարատի մարզի Վեդի համայնքում առավել մեծ քանակով ձայներ ստացել է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 44 %, 39 % ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը», իսկ ավագանի անցած մյուս ուժը «Հանրապետություն» կուսակցությունն է՝ 17 %-ով։
«Իմ հզոր համայնք» կուսակցության համայնքապետի թեկնածու, Սիսավանի համայնքապետ Սպարտակ Թարթիկյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ «Քաղաքացիական պայմանագրին» և «Հանրապետությանը» կոալիցիա կազմելու առաջարկ չեն անելու։
«Միանշանակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ կոալիցիա չենք կազմի, իսկ «Հանրապետությունն էլ», կարելի է ասել, «Քաղաքացիական պայմանագրին» դաշնակից ուժ է»,- ասաց Թարթիկյանը։
Դիտարկմանը, որ այդ պարագայում «Իմ հզոր համայնքը» միանձնյա իշխանություն ստանձնել չի կարող ու «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացությունների կոալիցիա կազմելու պարագայում իշխանությունը կանցնի իրենց, Սպարտակ Թարթիկյանը հանգիստ վերաբերեց։
«Ինչ արած, այսպիսին է իրավիճակը։ Համայնքի համար լավ բաներ անելու համար պարտադիր չէ իշխանական լինելը։ Ընդդիմադիր դիրքերում լինելով ևս՝ կարող ես լավ բաներ անել համայնքի համար»,- ընդգծեց Թարթիկյանը։
Սպարտակ Թարթիկյանն ասաց, որ «Հանրապետություն» կուսակցությունից կոալիցիա կազմելու առաջարկ չեն ստացել․ «Եթե անկեղծ, չենք էլ սպասում»։
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:02 19.10.26
20:02 18.10.26
20:12 18.10.26
18:00 18.10.26
18:05 18.10.26
09:34 19.10.26
09:49 19.10.26
09:34 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02