Հայաստանում ընթացիկ տարում հաստատվել է 171 թեկնածուական և դոկտորական աստիճան: Պաշտպանությունների ցուցանիշը 2020 թվականի համեմատ շատ քիչ տարբերությամբ աճել է, սակայն նախորդ տարիների համեմատ նկատելի նվազել է: «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը նշեց, որ այդ անկումը նկատելի է վերջին 6 տարիների համեմատ: Նախկինում տարեկան լինում էր մոտ 600 պաշտպանություն է:
«Այսօր տեսնում ենք, որ պաշտպանությունների թիվը մի քանի անգամ նվազել է: Առկա ցուցանիշը մտահոգիչ է, այն բավարար չէ գիտնականների սերնդափոխության ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի համալրման համար»,-ասաց Կարեն Քեռյանը:
Ինչո՞վ է պայմանավորված նման անկումը, արդյոք ոլորտի նկատմամբ հետարքրքությունը պակասել է, թե պաշտպանությունների հարցում խիստ մոտեցումներ են կիրառվում: Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահը նշեց, որ 2018 թվականից հետո պայման է դրվել, ըստ որի պետք է ունենալ տպագրություն «Web of Scince», «Scopus» շտեմարաններում տեղ գտած պարբերականներում: Դրանից հետո դոկտորականների թիվը նվազել է, սակայն Կարեն Քեռյանը նկատեց, որ ընթացիկ տարում 2020-ի համեմատ դոկտորականների պաշտպանության աճ է նկատվում: Կարեն Քեռյանը նաև կարծում է, որ պետք է ավելացնել ասպիրանտական տեղերի թիվը:
«Մոտակա տարիների համար այնպիսի քաղաքականություն է որդեգրվել, որ պաշտպանության քանակն աճի գիտնականների բանակն ավելացնելու համար: Այս պահին քննարկումներ են գնում ԿԳՄՍ նախարարությունում, և, կարծում եմ, որ մոտակա ժամանակներում հնարավորություն կունենանք ասպիրանտական տեղերն ավելացնելու»,-ասաց Կարեն Քեռյանն՝ ընդգծելով, որ այստեղ պետք է հաշվի առնել կարևոր հանգամանք: Մի կողմից, եթե շատ լինեն այդ տեղերը, ապա շատ կլինեն պաշտպանությունները, սակայն մյուս կողմից էլ ասպիրանտական շատ տեղերի տրամադրումն էլ կարող է բերել որակի նվազմանը: ԲՈԿ-ի նախագահի խոսքով, այստեղ կարևոր է եղած պոտենցիալը հաշվի առնելը: Նա նկատեց, որ անհրաժեշտ են համալիր ուսումնասիրություններ ՝ հասկանալու, թե որ ուղղությամբ որքան շատ մասնագետներ են հարկավոր: Այդ ուսումնասիրությունները պետք է ցույց տան, թե ասպիրանտական տեղերը որ ուղղություններով պետք է բաշխել: Կարեն Քեռյանը կարևոր է համարում որակական պահանջների, աստիճանաշնորհման համակարգի փոփոխությունների անհրաժեշտությունը:
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:02 19.10.26
18:00 18.10.26
20:02 18.10.26
20:12 18.10.26
18:05 18.10.26
09:34 19.10.26
10:33 19.10.26
09:34 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02