Pfizer-ը հայտարարել է, որ իր հակավիրուսային COVID-19 դեղահաբի վերջնական վերլուծությունը ցույց է տալիս մոտ 90%-ի արդյունավետություն բարձր ռիսկի հիվանդների հոսպիտալացումների և մահերի կանխարգելման գործում: Լաբորատոր վերջին տվյալները ցույց են տալիս, որ դեղամիջոցը նաեւ պահպանում է իր արդյունավետությունը արագ տարածվող Omicron-ի դեմ: Այս մասին․ ըստ «Ամերիկայի ձայնի»՝ հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը: Արձագանքելով վերլուծությանը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը «արդեն պատվիրել է այդ հաբերի բավարար քանակություն 10 միլիոն ամերիկացիների բուժման համար»: Փորձարկումների ընթացքում, որին մասնակցել է 2200 կամավոր, որեւէ մեկը չի մահացել, երբ կեղծ դեղահաբեր ստացած անձանց մոտ արձանագրվել է մահացության տասներկու դեպք: Pfizer-ի դեղահաբերն ընդունվում են ավելի հին հակավիրուսային ռիտոնավիրի հետ հինգ օրվա ընթաքում յուրաքանչյուր 12 ժամը մեկ` սկսած ախտանիշների ի հայտ գալուց անմիջապես հետո: Թույլտվության դեպքում քովիդի դեմ այս դեղամիջոցը վաճառքի կհանվի Paxlovid անվամբ: Երկրորդ կլինիկական փորձարկումների արդյունքների համաձայն բուժումը նվազեցրել է հոսպիտալացումները մոտ 70%-ով : Ըստ «Ռոյթերս»-ի, Pfizer-ի գիտական հարցերով գլխավոր տնօրեն Մայքըլ Դոլստենն ասել է, որ շուտով ակնկալում է ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղերի վարչությունից և կարգավորող այլ գործակալություններից բարձր ռիսկային անձանց օգտագործման թույլտվություն: Որոշումը կարող է կայացվել մի քանի շաբաթվա ընթացքում: Դոլստենն ասել է, որ Pfizer-ը ձգտում է ավելի ընդլայնել արտադրանքը, քանի որ նոր տարբերակները, ինչպիսին է նոր հայտնաբերված Omicron-ը, կարող են զգալիորեն բարձրացնել հակավիրուսային միջոցների անհրաժեշտությունը: Ներկա պատվաստանյութերը, ըստ երևույթին, ավելի քիչ արդյունավետ են Omicron-ով վարակվելու դեպքում:
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:02 19.10.26
18:00 18.10.26
20:02 18.10.26
20:12 18.10.26
18:05 18.10.26
09:34 19.10.26
10:33 19.10.26
09:34 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02