Օքսֆորդի համալսարանը եւ AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերությունը, որոնք ավելի վաղ պատվաստանյութ են մշակել կորոնավիրուսի դեմ, ձեռնամուխ են եղել այն տարբերակի ստեղծմանը, որը նախատեսված է օմիկրոն շտամի դեմ պայքարի համար: «Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ մենք ձեռնարկեցինք նախնական քայլեր «օմիկրոնի» դեմ տարբերակային պատվաստանյութի արտադրության ճանապարին այն դեպքում, եթե այն հարկավոր լինի»,- դեկտեմբերի 22-ին մեջբերում է AstraZeneca-ի հայտարարությունը Financial Times թերթը: Օքսֆորդի հետազոտական խմբի ղեկավար Սենդի Դուգլասի խոսքով՝ ադենովիրուսի հիման վրա պատվաստանութերը (որոնք արտադրում են, օրինակ, Օքսֆորդի համալսարանը եւ AstraZeneca-ն) սկզբունքորեն կարող են օգտագործվել ցանկացած նոր շտամի ավելի արագ հակազդման համար, քան նախկինում ենթադրում էինք: «(Դրանք) իրոք կարեւոր առավելություններ ունեն, հատկապես այնտեղ, որտեղ առավել շատ խնդիրներ են կապված պահանջարկի եւ լոգիստիկայի հետ»,- հավելել է Դուգլասը: Հետազոտողները կարծում են, որ կկարողանան անհրաժեշտության դեպքում պատվաստանյութի վերափոխակը մշակել 100 օրվա ընթացքում: Ինչպես ավելի վաղ հրատարակությանը հայտարարել է Եվրոպայի Դեղորայքային միջոցների գործակալության ղեկավար Էմեր Քուկը, կորոնավիրուսի դեմ գոյություն ունեցող պատվաստանութերի արդյունավետությունն ակնհայտորեն նվազել է օմիկրոն շտամի հայտնվելուց հետո: Սակայն այն որոշումը, թե անհրաժեշտ են արդյոք պատվաստանյութեր «օմկրոնի» դեմ, կընդունվի այն ժամանակ, երբ լինեն «բավականաչափ գիտական ապացույցներ», որ գոյություն ունեցող պատվաստանյութեը չեն գործում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի В.1.1.529 շտամը, որը հայտնաբերվել է Աֆրիկայի հարավում, նշել է հունական «օմիկրոն» տառով: ԱՀԿ-ի հայտարարոթյան մեջ ասված է, որ այդ տարատեսակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն անհանգստություն են հարուցում: ԱՀԿ-ի տվյալներով՝ կորոնավիրուսի օմիկրոն շտամն այս պահին հայտնաբերված է 106 պետություններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:13
09:42
09:38
09:22
10:50
10:25
10:10
16:29
16:12
15:48
15:34
15:05
14:13
13:58
13:56
13:44
13:23
13:05
12:46
12:44
10:25 16.08.26
10:10 16.08.26
10:50 16.08.26
09:38 17.08.26
09:42 17.08.26
09:22 17.08.26
10:13 17.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02