Իտալական Magna Græcia համալսարանի գիտնականները պարզել են, որ Միջերկրածովյան դիետան կարող է նվազեցնել COVID-19-ի ծանր ձևերի զարգացման ռիսկերը: Այս մասին ասվում է Medicina ամսագրում հրապարակված հոդվածում, գրում է «Լենտա.ռու»-ն։ Հետազոտողները ուսումնասիրել են միջերկրածովյան սննդակարգի հնարավոր ազդեցությունները կորոնավիրուսային վարակի զարգացման ռիսկի վրա։ Հայտնի է, որ Իտալիայի, Իսպանիայի, Հունաստանի և այլ երկրների բնակիչների կողմից ավանդաբար օգտագործվող մթերքները կապված են ընդհանուր մահացության, քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների ավելի ցածր ռիսկի հետ։ Պարզվել է, որ միջերկրածովյան սննդակարգը պարունակում է մի քանի վիտամիններ, հանքանյութեր, ճարպաթթուներ և ֆիտոքիմիկատներ՝ COVID-19-ի դեմ պոտենցիալ ակտիվությամբ։ Առողջ ուտելու սովորություններն ազդում են բորբոքման և իմունային համակարգի վրա և կարող են պաշտպանիչ ազդեցություն ունենալ կորոնավիրուսով առաջացած սուր շնչառական համախտանիշի դեմ: Միջերկրածովյան սննդակարգը հարուստ է բանջարեղենով, մրգերով, ընկույզով, լոբազգիներով (ոլոռ, լոբի և ոսպ), չզտված ձիթապտղի յուղով և ձկով: Նման դիետան գրեթե բացառում է հագեցված ճարպեր պարունակող մթերքներ, մասնավորապես՝ կաթնամթերք, միս և թռչնամիս։ Միջերկրածովյան սննդակարգում հաճախ ընդգրկված է նաև գինու չափավոր օգտագործում:
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02