Արցախի հետ կապված վերջին զարգացումների համատեքստում Փաշինյանը ոչ միայն ավիրեց բանակցային գործընթացի հայանպաստ հիմքերը, այլ բավականին տհաճ ուղերձներ հղեց Ադրբեջանին, միջնորդ կողմերի և որ ամենացավալին է՝ Արցախում ապրող մեր հայրենակիցներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանին և միջնորդներին առ այն, որ Արցախի հարցն իր օրակարգում այլևս գոյություն չունի և այդ թեմայով հետաքրքրված կողմերը կարող են խոսել Ռուսաստանի հետ, իսկ արցախցիներին բաց տեքստով ասեց՝ ով, ինչպես կարող է թող «իր գլխի ճարը տեսնի»։
Որքան էլ փաշինյանական իշխանությունը ճարպկորեն դուրս է մղում Արցախի հարցը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից, աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերի, հայկական քաղաքական և հասարակական կազմակերպությունների ու պարզապես հայի տեսակի պահպանությամբ և այս տարածաշրջանում գոյությամբ շահագրգիռ բոլոր հայերի խնդիրը պետք է լինի Արցախի ու այնտեղ ապրող մեր հայրենակիցների գոյության կռիվը պահել համահայկական օրակարգում ու ճանապարհներ փնտրել 3 տասնամյակ առաջ հռչակված մեր ծրագրերի և նպատակների իրագործմանը։
Արցախում ապրող մարդը պետք է շատ հստակ իմանա, որ մենք նրանց երբեք մենակ չենք թողնի՝ ինչ էլ լինի, ով էլ իշխանության լինի։
Եվ ամենակարևորը՝ համընդհանուր ջանքերով, համահայկական ռեսուրսների մոբիլիզիացիայով պետք է սահմանել՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում ու շարժվել այդ տրամաբանության ներքո», - գրել է պատգամավորը։
18:05
17:52
17:34
17:17
17:03
11:04
10:41
10:39
10:12
09:34
09:07
15:03
14:55
13:56
13:45
13:22
13:04
10:56
10:48
10:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02