Ճապոնիան սահմանել է այսպես կոչված «առողջ երկարակեցության»՝ այն տարիքի համաշխարհային ռեկորդ, մինչ որին հասնելը տարեց մարդը կարող է ապրել առանց կողմնակի օգնության եւ խնամքի կարիք չունենալ: Այդ մասին հաղորդել է աշխատանքի, առողջապահության եւ բարեկեցության նախարարությունը: «Ճապոնիայում առողջ երկարակեցության տարիքը ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար աշխարհում դարձել է առավելագույնը»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: Կանանց համար դա 75,5 տարեկանն է, իսկ տղամարդկանց համար՝ 72,6-ը: 2016 թվականի տվյալների համեմատությամբ աճը կանանց մոտ կազմել է 0,59 տարի եւ 0,54՝ տղամարդկանց մոտ: 2001 թվականի համեմատությամբ առողջ երկարակեցության տարիքը կանանց մոտ աճել է 2,73, տղամարդկանց մոտ՝ 3,28 տարով: Դրա հետ մեկտեղ, նշում է նախարարությունը, «յոթնյակի» երկրների թվում Ճապոնիայում է նաեւ կյանքի ամենաբարձր միջին տեւողությունը՝ 81,41 տարի տղամարդկանց մոտ եւ 87,45՝ կանանց մոտ: «Բացի բժշկական տեխնոլոգիաների զարգացումից, հասարակական հիգիենայի բարելավման, սննդի որակի, ապրելու միջավայրի հաշվին կենսամակարդակի աճի շնորհիվ զարգացած երկրներում դիտվում է մահացության նվազում եւ կյանքի տեւողության աճ, բայց նույնիսկ այդ ֆոնին Ճապոնիայում կյանքի տեւողությունը եւ առողջ երկարակեցության տարիքը գտնվում է բարձր մակարդակի վրա»,- ասվում է նախարարության զեկույցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
17:25
17:09
16:51
16:25
16:06
15:44
15:29
15:16
14:48
14:23
14:08
13:02
12:37
12:21
12:14
11:48
11:22
11:04
10:48
10:22
16:25 08.05.26
17:25 08.05.26
16:51 08.05.26
13:02 08.05.26
16:06 08.05.26
15:29 08.05.26
14:23 08.05.26
17:09 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44