Ճապոնիայի կառավարությունը ծրագրում Է այս տասնամյակի երկրորդ կեսին երկրի սուզանավերի վրա տեղադրել մինչև 1000 կիլոմետր հեռահարությամբ թևավոր հրթիռներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 30-ին հաղորդել է Yomiuri թերթը՝ վկայակոչելով աղբյուներ: Սպասվում է, որ թռիչքի՝ մինչև 1000 կիլոմետր հեռահարությամբ հրթիռերը կկարողանան խոցել վերերկյա թիրախները ստորջրյա դրությունից արձակելիս:
Դրա շնորհիվ Ճապոնիայի հակառակորդների համար ավելի բարդ կլինի կանխատեսել, թե հատկապես որտեղից կկատարվի արձակումը, ինչը կբարձրացնի երկրի պաշտպանունակությունը: Այդ հրթիռների մշակման համար Ճապոնիայի 2022 ֆինանսական տարվա (սկսվում Է 2022 թվականի ապրիլից) բյուջեի նախագծում հատկացվել է շուրջ 39,3 միլիարդ իեն (մոտավորապես 340 միլիոն դոլար):
Yomiuri-ի տվյալներով՝ սուզանավերի հագեցումը հրթիռներով Ճապոնիայի իշխանությունների կողմից դիտարկվում է որպես պաշտպանական միջոց հակառակորդի ռազմակայաններին կանխիչ հարվածների կիրառման՝ քննարկվող հայեցակարգի շրջանակներում: Ներկայում Ճապոնիան չունի նման հրթիռներ և սոսկ արդիականացնում է իր երկու ուղղաթիռակիրները՝ դրանք թեթև ավիակիրների վերածելու նպատակով: Երկրի սպառազինությունում կա 21 սուզանավ:
10:13
09:42
09:38
09:22
10:50
10:25
10:10
16:29
16:12
15:48
15:34
15:05
14:13
13:58
13:56
13:44
13:23
13:05
12:46
12:44
10:25 16.08.26
10:10 16.08.26
10:50 16.08.26
09:38 17.08.26
09:42 17.08.26
09:22 17.08.26
10:13 17.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02