Դատարանը մերժել է դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանի կալանաքը երկարաձգելու՝ քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, նախկին ռազմագերին ազատ կարձակվի։ Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Շիրոյանը»,- նշել է Մելիքյանը։
Ռոբերտ Նալբանդյանը կալանավորվել էր մեկ ամսով, որի ժամկետը հենց հունվարի 6-ին է լրանալու։ Նա գերեվարվել էր նոյեմբերի 16-ին ՀՀ արեւելյան առաջնագծում ադրբեջանական զորքերի հարձակման եւ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու ժամանակ։ Նախկին ռազմագերուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելн, որն առաջացրել է ծանր հետևանքներ): Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նալբանդյանը երեք անչափահաս երեխայի հայր է, ունի առողջական խնդիրներ, քանի որ ադրբեջանական գերության օրերին մարմնական վնասվածքներ է ստացել՝ ադրբեջանցիները ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով կողոսկրերի կոտրվածքներ է ստացել։ Այս պահին նոյեմբերի 16-ին գերեվարված, ապա Հայաստան վերադարձված նախկին ռազմագերիներից 5-ը կալանավորված է, 1-ը երեկ է ձերբակալվել։
12:44
12:22
12:08
11:55
10:34
10:14
10:00
18:53
18:40
18:22
17:56
16:34
16:13
15:45
15:27
15:04
13:52
13:38
11:35
11:14
17:56 13.08.26
10:00 14.08.26
15:04 13.08.26
13:52 13.08.26
13:38 13.08.26
11:14 13.08.26
16:34 13.08.26
18:40 13.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02