Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է «անհիմն գաղափարական ապատեղեկատվությունը» COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ՝ աջակցություն հայտնելով իմունիզացման ազգային արշավներին, հայտնում է Reuters-ը։
«Մենք հասկացանք, որ այն վայրերում, որտեղ արդյունավետ պատվաստումների քարոզարշավ է իրականացվել, հիվանդության ծանր հետեւանքների ռիսկը նվազել է,- ասել է նա Վատիկանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին ուղղված իր ամենամյա ուղերձում:- Ուստի կարեւոր է շարունակել ջանքերը ամբողջ բնակչությանը հնարավորինս իմունիզացնելու համար»։
Պոնտիֆիկոսը դատապարտել է պատվաստումների վերաբերյալ գաղափարական հայտարարությունները. «Ցավոք, մենք ավելի ու ավելի ենք հայտնաբերում, որ ապրում ենք ուժեղ գաղափարական տարաձայնությունների աշխարհում: Մարդիկ ազդվում են պահի գաղափարախոսությունից, որը հաճախ հիմնված է անհիմն տեղեկության կամ վատ փաստագրված փաստերի վրա,- ասել է նա:- Պատվաստումները բուժման կախարդական միջոցներ չեն, բայց դրանք, ի լրումն այլ բուժումների, որոնք անհրաժեշտ է մշակել, անկասկած հիվանդությունների կանխարգելման ամենախելացի լուծումն են»:
Հռոմի պապը, ով ինքն ամբողջությամբ պատվաստված է, «կանխարգելման եւ իմունիզացման միջոցով ընդհանուր բնակչության բարօրությանը հասնելուն» գլոբալ քաղաքական հանձնառության կոչ է արել:
Նա կրկնել է աղքատ երկրների միջեւ պատվաստանյութերի արդար բաշխման իր կոչը՝ հայտարարելով, որ արտոնագրերի վերաբերյալ «մենաշնորհային կանոնները» պետք է մի կողմ դրվեն՝ հանուն համընդհանուր շահի:
10:13
09:42
09:38
09:22
10:50
10:25
10:10
16:29
16:12
15:48
15:34
15:05
14:13
13:58
13:56
13:44
13:23
13:05
12:46
12:44
10:25 16.08.26
10:50 16.08.26
10:10 16.08.26
09:38 17.08.26
09:42 17.08.26
09:22 17.08.26
10:13 17.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02