Ադրբեջանական զինված ծառայողները Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին հրազեն են ուղղել ՀՀ քաղաքացիական բնակչի մեքենայի վրա, քարով հարվածել են մեքենային, որում եղել են կինը և 3 տարեկան երեխան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը.
Ադրբեջանական զինված ծառայողները Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին հրազեն են ուղղել ՀՀ քաղաքացիական բնակչի մեքենայի վրա, քարով հարվածել են մեքենային, որում եղել են կինը և 3 տարեկան երեխան 2022 թվականի հունվարի 2-ին, ժամը՝ 14:00-15:00-ի սահմաններում, երբ ՀՀ Լոռու մարզի բնակիչը կնոջ և 3 տարեկան մանկահասակ երեխայի հետ իր Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով եղել է Արցախից վերադարձի ճանապարհին, Ստեփանակերտ-Շուշի հատվածում ադրբեջանական մի շարք զինված ծառայողներ ագրեսիվ պահվածքով, գոռգոռոցներով զենքը ուղղել են դեպի իր մեքենան, այնուհետև՝ մեծ քարով հարվածել են մեքենային: Քարի հարվածից վնասվել է մեքենայի առջևի թափարգելը, ուժեղարարը, ռադիատորը և կորցրել է մեքենայի հաշվառման համարանիշը: Ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների հետևանքով կրել է 200.000 ՀՀ դրամից ավելի վնաս: Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է ահազանգել ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչը, ով վարել է մեքենան: Քաղաքացին նշված դեպքի մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության և ՀՀ իրավասու մարմիններին: Այս միջադեպի փաստը Արման Թաթոյանին պաշտոնապես հաստատել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Երեկ Արցախից տարածվել է նաև պաշտոնական հաղորդագրություն: Ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ծառայողների համար բացահայտ է եղել, որ նրանք սպառնում ու քարով հարվածում են խաղաղ բնակչի մեքենայի, որում նաև կա կին ու մանկահասակ երեխա, բայց նրանք դիտավորությամբ շարունակել են իրենց հանցավոր արարքները: Դրանք ուղղված են եղել ՀՀ խաղաղ բնակիչների կյանքի ու առողջության, սեփականության իրավունքների դեմ, նրանք խաթարել են խաղաղ բնակիչների անվտանգ երթևեկությունը: Այս միջադեպը հերթական անգամ ապացուցում է, որ ադրբեջանական ծառայողներ Հայաստանի կամ Արցախի գյուղերի անմիջական հարևանությամբ ու ճանապարհներին չպետք է լինի: Հայաստանում ու Արցախում ադրբեջանական խախտումները բնույթով նույնն են: Նրանց ներկայությունն ինքնին իրական ոտնահարում է քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքն ու անվտանգությունը, մյուս կենսական իրավունքները: Սա ապացուցվում է հենց այս միջադեպով ու ավելին՝ մեքենայի մեջ եղել է նաև երեխա։ Ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն անհրաժեշտ է մարդկանց խախտված իրավունքները և բնականոն կյանքը վերականգնելու համար: Նման միջադեպեր պարբերաբար են գրանցվում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հետևությունը հիմնավորվում է նաև երեկ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներով, որոնք վնաս են հասցրել քաղաքացիական բնակիչներին, իսկ կրակոցներից մեկն էլ եղել է մանկապարտեզից 50 մետր հեռավորության վրա գտնվող տան ուղղությամբ: Այս փաստերը երեկ հաստատել են Արցախից պաշտոնական հաղորդագրություններով: Այս փաստերը կներկայացվեն միջազգային կառույցներին՝ կապված ադրբեջանական հանցավոր արարքների և նրանց հեռացման հրատապ անհրաժեշտության հետ:
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
11:19
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
17:48
14:18 29.04.26
13:44 29.04.26
09:59 29.04.26
13:31 29.04.26
14:10 29.04.26
12:17 29.04.26
14:29 29.04.26
13:16 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44