Իրավունք» թերթը գրում է. «Կառավարության կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջիկայում կլքի իր պաշտոնը: Պարզվում է` քերոբյանական «շուլուխներն» այլեւս ծիծաղելի չեն Փաշինյանի համար, եւ նա, պարզապես, հարմար պահ է փնտրում եւ նաեւ հարմար փոխարինող:
Մասնավորապես` Փաշինյանի դժգոհությունն է առաջացրել այն, որ Քերոբյանի մեծ-մեծ հայտարարությունների տակ իրականացրած աշխատանքի ՕԳԳ-ն զրո է: Ի դեպ, Վահան Քերոբյանը պարբերաբար հիշեցվում էր, որ խոստացել է հրաժարական տալ, եթե 2021թ. երկնիշ աճ չլինի, իսկ տարեվերջին խոստովանեց, որ նման հայտարարություն արել է պահի թելադրանքով, քանի որ պատերազմից ու համավարակի ճգնաժամից հետո մարդկանց, ու հատկապես գործարարներին, հարկավոր էր լավատեսություն ներշնչել:
Ըստ նրա, այդ առումով շոկային օպտիմիզմ հաղորդելը կարող էր արդյունավետ լինել: Մինչդեռ, ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր, ըստ էության, Վահան Քերոբյանն էլ ժողովրդի «լավատեսությունը ծծեց»:
Ահա հենց սա էլ կապահովի Քերոբյանի «հերոսական» հեռացումը կառավարությունից, թե տեսեք, նա իր խոսքի տերն էր` տնտեսական երկնիշ աճ չունեցանք, Քերոբյան նախարար էլ չենք ունենա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:56
22:33
19:46
19:21
19:03
15:11
15:08
15:05
14:41
11:36
11:15
10:52
10:36
10:22
10:03
13:19
13:15
13:13
13:08
17:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02