«Օրենքով, Սահմանադրության տրամաբանությամբ սահմանադրական մարմինների անդամները պետք է ունենան քաղաքական զսպվածություն»,- ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Հակոբյանի՝ Հակոբ Մովսեսի ընտրության հարցի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը: Նա նշեց, որ Հակոբ Մովսեսն, իր հարցին պատասխանելով, հանրությանը, Ազգային ժողովին ազդակ տվեց, բառացորեն ասաց, որ համակրում է այս իշխանություններին: «Սա նշանակում է՝ քաղաքական զսպվածություն չեք ցուցաբերում: Դրանով իսկ արդեն խնդիր ունենում ենք: Օրենքն ասում է՝ քաղաքական զսպվածություն պետք է ունենաք: Ձեր հայտարարությամբ դրա հետ կոնֆլիկտի մեջ մտաք»,- ասաց Վարդևանյանը: Այնուհետև նա հիշեցրեց, որ Հակոբ Մովսեսն աշխատել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, պաշտոնի է նշանակվել առաջին նախագահի հրամանագրով: «Կարծում եմ՝ Հայաստանի յուրաքանչյուր նախագահ, ելնելով հենց իր նախագահի կարգավիճակից, արդեն իսկ ունի առանձնահատուկ կարգավիճակ: Լևոն Տեր-Պետրոսյանը տվել է շատ հետաքրքիր բնութագրում այս իշխանություններին: Ֆորմուլան հետևյալն է՝ ազգակործան պատուհաս: Հետաքրքիր կլիներ իսկապես լսել ձեր կարծիքն այս ձևակերպման վերաբերյալ»,- ասաց Արամ Վարդևանյանը:
18:05
17:52
17:34
17:17
17:03
11:04
10:41
10:39
10:12
09:34
09:07
15:03
14:55
13:56
13:45
13:22
13:04
10:56
10:48
10:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02